Առաջնային խնդիր է, որ նոր որակի իշխանություն ձևավորվի և վերականգնի Հայաստանի արժանապատվությունը, այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
Նա նշեց, որ 8 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ապահովել են 8000 զոհ․ այդ մարդիկ զոհվեցին կորոնավիրուսից ու ռազմաճակատում։