ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. Սուրենյանց Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է 

Ինչո՞վ են հայտնի ԱԳՆ և ՊՆ նորանշնակ նախարարները

Վերլուծական

Հայտնի է ՀՀ Պն նոր ղեկավարի անունը. նա, ինչպես և սպասվում էր, 1999-2000 թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է, ում ժամանակին աշխատանքից ազատել է և աստիճանազրկել Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մեղադրանքով։ Նա նշանակվել էր Վազգեն Սարգսյանի կողմից, երբ որ նա դարձավ վարչապետ։ Եվ ազատվել է վարչապետ Արամ Սարգսյանի հետ 2000 թվականի մայիսին։ 2018թ-ի վերջերին և 2019թ-ի սկզբին նրա անունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էր որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովի հավանական փոխարինող։ Բայց այն ժամանակ լուրերը գործնական լուծումների չվերածվեցին։ Իսկ այսօր Հարությունյանն առանձնահատուկ պաշտոնյա է դարձել Հայաստանի իշխանական հիերարխիայում։ Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին` նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։ Գեներալը հետևողական էր այն հարցում, որ Հայաստանը ռազմավարական ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի։ Նա հաճախ է մասնակցել Մոսկվայում անցկացվող տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ համաժողովներին, որտեղ կշռադատված գնահատականներ է հնչեցրել, ընդհանուր առմամբ, Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Վաղարշակ Հարությունյանը այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ է տվել, խոսել տարբեր կարևորագույն թեմաների մասին և այն, թե ինչ մոտեցում ունի նորանշանակ ՊՆ ղեկավարը այս կամ այն հարցի, խնդրի շուրջ՝ թույլ է տալիս ավելի լավ պատկերացում կազմել, թե ում է այս դիրքը վստահել Նիկոլ Փաշինյանը:


Դիցուք՝ ի՞նչ է ասել Վաղարշակ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի մասով: Նա կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե, ֆինանսական կորուստների հարցը: 


Խոսելով ՀԱՊԿ մասին` Հարությունյանը մշտապես այն անվանել է ՀՀ անվտանգության երաշխավոր: ՌԴ-ն էլ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորն է: Նշենք, որ մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանը չէր կիսում այդ կարծիքը: Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը հայտարարում էր, ո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի: 

Ի մի բերելով Վաղարշակ Հարությունյանի մոտեցումները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշենք, որ հարցազրույցներից մեկում Հարությունյանը ասել է հետևյալը. «Ցավոտ լուծումը ես տեսնում եմ հետեւյալում, որ Ղարաբաղի անկախ կարգավիճակի դիմաց պետք է տրամադրվեն տարածքներ: Սա է, ուրիշ ցավոտ լուծում ես չեմ էլ կարող ենթադրել: Եթե մենք բանակցում ենք, ապա հարց է առաջանում՝ ինչ է զիջում Ղարաբաղը, Հայաստանը, ինչ է զիջում Ադրբեջանը: Սակայն հիմա զիջումների մասին խոսելը համարում եմ վաղաժամկետ: ի դեպ, Հարությունյանը ժամանակին հայտարարել է, որ եթե զիջենք Արցախում՝ հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի տարածքում: 
Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, նախկին նախարարն ժամանակին հայտարարել է՝. քանի որ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղն իմն է, տարածքներն իմն են, Երևանն իմն է, այստեղ խոսել նույնիսկ փոխզիջումների մասին, համարում եմ անթույլատրելի, քանի որ Ադրբեջանը դա որպես թուլություն է ընկալում»։ 

Հարությունյանը հետաքրքիր կանխատեսում էր արել այս տարվա սկզբին, որ լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չի սպասվում: Ինչպես տեսանք՝ այս հարցում Հարությունյանի կանխատեսումները չարդարացան: 

Վաղարշակ Հարությունյանը ժամանակին պաշտպանել է Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հնչեցվող մեղադրանքների ֆոնին: «Մեր ռազմաքաղաքական իշխանությունն ապրիլյան գործողությունների ժամանակ շատ սառնասիրտ, պատասխանատու մոտեցավ, եթե մենք սխալ թույլ տայինք, և, ասենք՝ հայկական բանակը մտցնեինք Ղարաբաղ, հայտարարեինք մոբիլիզացիա, հասկանում եք՝ Ադրբեջանը շանտաժ էր անում, նա չէր ուզում լայնածավալ պատերազմ, խնդիր չուներ Ստեփանակերտը վերցնել: Նա ուզում էր վերցնել մի քանի բնակավայր և հետո շանտաժի ենթարկել համանախագահներին ու ասել՝ տեսեք, ես ուժեղ եմ, ես պատերազմով կվերցնեմ, բերեք ինձ նախագիծ, որը կվերադարձնի ինձ Ղարաբաղը: Նորից եմ շեշտում՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եթե սառնասրտություն չդրսևորեր ու նույն քայլերն աներ, ինչ Ադրբեջանը, դա կբերեր լայնածավալ պատերազմի»- ասել նա: 

2018 թվականին Հարությունյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ իր պաշտոնավարման ժամանակ բանակում կաշառքի մասին, թե ինչպես էին այն ժամանակ որոշ պաշտոնյաներ խաբում զորակոչիկների ծնողներին եւ կաշառք վերցնում՝ մատը մատին չտալով նրանց երեխաների համար: Հարցին՝ Ձեր ժամանակ բանակում կաշառք կա՞ր՝ նա պատասխանեց. «Իհարկե: Հիմնական կաշառակերությունը զորակոչի պահն է: Պայքարում էինք: Ասենք թե մինչեւ վերջ մի հոգի գիտեր, թե ով ուր պիտի գնա, նույնիսկ շտաբի պետը չգիտեր: Վերջին պահին ես ասում էի՝ այս խումբը գնում է այստեղ: Բայց փողը ոնց էին աշխատում՝ ասենք, զինկոմիսարիատը պետք է ուղարկեր 30 հոգի Ղարաբաղ, մնացած 70 հոգին՝ Հայաստանի տարածքում: Հիմնականում կաշառք տալիս ասում են՝ Ղարաբաղ մի ուղարկեք: Ասենք, 100 հոգի իր մոտ գալիս է, ինքը սաղին ասում է՝ եղավ, Ղարաբաղ չեմ ուղարկի: Հետո, երբ այդ 30-ը ընկնում են Ղարաբաղ, ինքն ասում է՝ դե, չստացվեց, էս էլ ձեր փողը: Ու այն 70 հոգու փողը վերցնում է, բայց ինքը ոչ մի բան չի արել»: 

Քչերն են հիշում, սակայն Վաղարշակ Հարությունյանը ժամանակին կոչ էր անում Հայաստանին միանալ ռուս-վրացական պատերազմին, իհարկե, ՌԴ-ի կողմից: 

2009 թվականին էլ sion.ru կայքին տրված հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միակ հետաքրքրությունը տարածաշրջանում դա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս բերելն է: 

Ոչ պակաս ուշագրավ անձ է նաև ԱԳՆ նոր ղեկավարը: Արա Այվազյանի աշխատանքային գործունեության մասին մամուլում շրջանառվեցին բազմաթիվ տեղեկություններ: Հայտնի է նաև հետևյալը՝ նա դեմ է եղել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Դա են փաստում նրա կողմից հնչեցված քննադատական խոսքերը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու՝ Հայաստանի Հանրապետության որոշման մասին հայտարարության առիթով: Այդ քննադատությունը նա, ըստ մամուլի, հնչեցրել է ոչ պաշտոնական շրջանակում՝ Արցախում տեղի ունեցած՝ դեսպանների հավաքի ժամանակ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)
Ամենադիտված