«Փաստ». «Շառից-փորձանքից» հեռու. ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել առողջապահության նախարարություն «Հրապարակ». Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ «Փաստ». Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը» «Հրապարակ». Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է, կան տուժածներ Սյունիքի մարզում 61-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Chevrolet-ին. կան վիրավորներ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի. Արամ Ա Երևանում թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում 

Ինչո՞վ են հայտնի ԱԳՆ և ՊՆ նորանշնակ նախարարները

Վերլուծական

Հայտնի է ՀՀ Պն նոր ղեկավարի անունը. նա, ինչպես և սպասվում էր, 1999-2000 թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է, ում ժամանակին աշխատանքից ազատել է և աստիճանազրկել Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մեղադրանքով։ Նա նշանակվել էր Վազգեն Սարգսյանի կողմից, երբ որ նա դարձավ վարչապետ։ Եվ ազատվել է վարչապետ Արամ Սարգսյանի հետ 2000 թվականի մայիսին։ 2018թ-ի վերջերին և 2019թ-ի սկզբին նրա անունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էր որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովի հավանական փոխարինող։ Բայց այն ժամանակ լուրերը գործնական լուծումների չվերածվեցին։ Իսկ այսօր Հարությունյանն առանձնահատուկ պաշտոնյա է դարձել Հայաստանի իշխանական հիերարխիայում։ Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին` նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։ Գեներալը հետևողական էր այն հարցում, որ Հայաստանը ռազմավարական ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի։ Նա հաճախ է մասնակցել Մոսկվայում անցկացվող տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ համաժողովներին, որտեղ կշռադատված գնահատականներ է հնչեցրել, ընդհանուր առմամբ, Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Վաղարշակ Հարությունյանը այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ է տվել, խոսել տարբեր կարևորագույն թեմաների մասին և այն, թե ինչ մոտեցում ունի նորանշանակ ՊՆ ղեկավարը այս կամ այն հարցի, խնդրի շուրջ՝ թույլ է տալիս ավելի լավ պատկերացում կազմել, թե ում է այս դիրքը վստահել Նիկոլ Փաշինյանը:


Դիցուք՝ ի՞նչ է ասել Վաղարշակ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի մասով: Նա կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե, ֆինանսական կորուստների հարցը: 


Խոսելով ՀԱՊԿ մասին` Հարությունյանը մշտապես այն անվանել է ՀՀ անվտանգության երաշխավոր: ՌԴ-ն էլ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորն է: Նշենք, որ մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանը չէր կիսում այդ կարծիքը: Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը հայտարարում էր, ո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի: 

Ի մի բերելով Վաղարշակ Հարությունյանի մոտեցումները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշենք, որ հարցազրույցներից մեկում Հարությունյանը ասել է հետևյալը. «Ցավոտ լուծումը ես տեսնում եմ հետեւյալում, որ Ղարաբաղի անկախ կարգավիճակի դիմաց պետք է տրամադրվեն տարածքներ: Սա է, ուրիշ ցավոտ լուծում ես չեմ էլ կարող ենթադրել: Եթե մենք բանակցում ենք, ապա հարց է առաջանում՝ ինչ է զիջում Ղարաբաղը, Հայաստանը, ինչ է զիջում Ադրբեջանը: Սակայն հիմա զիջումների մասին խոսելը համարում եմ վաղաժամկետ: ի դեպ, Հարությունյանը ժամանակին հայտարարել է, որ եթե զիջենք Արցախում՝ հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի տարածքում: 
Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, նախկին նախարարն ժամանակին հայտարարել է՝. քանի որ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղն իմն է, տարածքներն իմն են, Երևանն իմն է, այստեղ խոսել նույնիսկ փոխզիջումների մասին, համարում եմ անթույլատրելի, քանի որ Ադրբեջանը դա որպես թուլություն է ընկալում»։ 

Հարությունյանը հետաքրքիր կանխատեսում էր արել այս տարվա սկզբին, որ լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չի սպասվում: Ինչպես տեսանք՝ այս հարցում Հարությունյանի կանխատեսումները չարդարացան: 

Վաղարշակ Հարությունյանը ժամանակին պաշտպանել է Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հնչեցվող մեղադրանքների ֆոնին: «Մեր ռազմաքաղաքական իշխանությունն ապրիլյան գործողությունների ժամանակ շատ սառնասիրտ, պատասխանատու մոտեցավ, եթե մենք սխալ թույլ տայինք, և, ասենք՝ հայկական բանակը մտցնեինք Ղարաբաղ, հայտարարեինք մոբիլիզացիա, հասկանում եք՝ Ադրբեջանը շանտաժ էր անում, նա չէր ուզում լայնածավալ պատերազմ, խնդիր չուներ Ստեփանակերտը վերցնել: Նա ուզում էր վերցնել մի քանի բնակավայր և հետո շանտաժի ենթարկել համանախագահներին ու ասել՝ տեսեք, ես ուժեղ եմ, ես պատերազմով կվերցնեմ, բերեք ինձ նախագիծ, որը կվերադարձնի ինձ Ղարաբաղը: Նորից եմ շեշտում՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եթե սառնասրտություն չդրսևորեր ու նույն քայլերն աներ, ինչ Ադրբեջանը, դա կբերեր լայնածավալ պատերազմի»- ասել նա: 

2018 թվականին Հարությունյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ իր պաշտոնավարման ժամանակ բանակում կաշառքի մասին, թե ինչպես էին այն ժամանակ որոշ պաշտոնյաներ խաբում զորակոչիկների ծնողներին եւ կաշառք վերցնում՝ մատը մատին չտալով նրանց երեխաների համար: Հարցին՝ Ձեր ժամանակ բանակում կաշառք կա՞ր՝ նա պատասխանեց. «Իհարկե: Հիմնական կաշառակերությունը զորակոչի պահն է: Պայքարում էինք: Ասենք թե մինչեւ վերջ մի հոգի գիտեր, թե ով ուր պիտի գնա, նույնիսկ շտաբի պետը չգիտեր: Վերջին պահին ես ասում էի՝ այս խումբը գնում է այստեղ: Բայց փողը ոնց էին աշխատում՝ ասենք, զինկոմիսարիատը պետք է ուղարկեր 30 հոգի Ղարաբաղ, մնացած 70 հոգին՝ Հայաստանի տարածքում: Հիմնականում կաշառք տալիս ասում են՝ Ղարաբաղ մի ուղարկեք: Ասենք, 100 հոգի իր մոտ գալիս է, ինքը սաղին ասում է՝ եղավ, Ղարաբաղ չեմ ուղարկի: Հետո, երբ այդ 30-ը ընկնում են Ղարաբաղ, ինքն ասում է՝ դե, չստացվեց, էս էլ ձեր փողը: Ու այն 70 հոգու փողը վերցնում է, բայց ինքը ոչ մի բան չի արել»: 

Քչերն են հիշում, սակայն Վաղարշակ Հարությունյանը ժամանակին կոչ էր անում Հայաստանին միանալ ռուս-վրացական պատերազմին, իհարկե, ՌԴ-ի կողմից: 

2009 թվականին էլ sion.ru կայքին տրված հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միակ հետաքրքրությունը տարածաշրջանում դա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս բերելն է: 

Ոչ պակաս ուշագրավ անձ է նաև ԱԳՆ նոր ղեկավարը: Արա Այվազյանի աշխատանքային գործունեության մասին մամուլում շրջանառվեցին բազմաթիվ տեղեկություններ: Հայտնի է նաև հետևյալը՝ նա դեմ է եղել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Դա են փաստում նրա կողմից հնչեցված քննադատական խոսքերը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու՝ Հայաստանի Հանրապետության որոշման մասին հայտարարության առիթով: Այդ քննադատությունը նա, ըստ մամուլի, հնչեցրել է ոչ պաշտոնական շրջանակում՝ Արցախում տեղի ունեցած՝ դեսպանների հավաքի ժամանակ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փաստ». «Շառից-փորձանքից» հեռու. ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել առողջապահության նախարարություն«Հրապարակ». Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ«Փաստ». Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը»«Հրապարակ». Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնիցԵրևան-Սևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է, կան տուժածներ Ախմախությանն ի պատասխան Փաշինյանն էլ ավելի անհեթեթ բան է ասում. Դանիել Իոաննիսյան «Տիգրանը զոհվեց Արցախի սրտում, Արցախը՝ սրտում» Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում. Դավիթ Շահնազարյան Սյունիքի մարզում 61-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Chevrolet-ին. կան վիրավորներՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի. Արամ Ա Երևանում թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության արարողությանը ներկայացել է «Մարգարյան» բրենդի հագուստովՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկումԱդրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել լեհ քաղաքական գործչին՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց ԱՄՆ-ն կաշխատի ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ. Լին Թրեյսի Հնդիկ դերասանուհին դատապարտել է հայերի դեմ ադրբեջանական ագրեսիանԱյսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. 168.am Մի շարք քաղաքացիների 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի Քայլիստ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նոր է հասկացե՞լ, որ Նիկոլը ոչնչութուն է և գերիների հարցը չի կարող լուծել. քաղաքագետՑրտահարությունից մահացած կնոջ ամուսինը շարունակում է ապրել նույն պայմաններում (տեսանյութ) Կոտայքի մարզում շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվելՀրապարակվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջնահերթություններըՖրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում Շիրակի նոր մարզպետ կնշանակվի Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Շվեյցարիայում ՀՀ դեսպանը երկրի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունըԱյն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր. Արմեն ԱշոտյանՍտեփանակերտում ավտովթարից Քարին Տակի 36-ամյա բնակիչ է մահացել «Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան 1000 խոշոր հարկատուների ցանկի ուշագրավ փոփոխություններըՋոզեֆ Բայդենը ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնըԻնչո՞ւ պետք է 2021թ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը կատարվի 30 տարի առաջ մերժված տվյալներով․ Աշոտ ՂուլյանՉի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան. ՓաշինյանՄաքրում են հետքերը. ինչո՞ւ է փոխվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմըՌուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները «Ես կռվից վախեցող տղա չեմ». ազգությամբ քուրդ Կարեն Բադոյանը զոհվել է Շուշիում (տեսանյութ) Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետԳերեվարված մեր եղբայրների հարազատների ձայնը ինձ լսելի է՝ ինչ են նրանք ասում՝ ես գիտեմ. վարչապետԳերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ․ Ռոբերտ ՄակարյանՍտեփանակերտում ասացիք՝ Արցախը Հայաստան է, և վերջ․ այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ. պատգամավորը` վարչապետին Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ուղիղ Ես սպառնալիք չեմ տեսնում Հայաստանի և Ռուսաստանի համար. Լեոնիդ ՍլուցկիՄադրիդում ուժեղ պայթյուն է որոտացել (տեսանյութ)Վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը նախկինում. Հովհաննիսյանը` ՓաշինյանինՀայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը. հարց` ՓաշինյանինՀայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» պատվաստանյութը Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով Բայդենի երդմնակալությանը Արցախում քննարկվել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում ԱԳՆ գործունեությունը
Ամենադիտված