ՌԴ ԱԳՆ-ն բացատրել է Լավրովի և Փաշինյանի՝ ՀՀ-ում հանդիպման ժամանակ Ռուսաստանի դրոշի բացակայությունը
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի միջև Երևանում կայացած բանակցություններում Ռուսաստանի դրոշի բացակայությունը կապված է այս երկրի արարողակարգային պրակտիկայի հետ:
«Դրոշները շատ կարևոր են նույնքան, որքան բանակցությունների բովանդակությունը: Կարևոր է նաև իմանալ հանդիպումների պատմությունը և դրանց ձևավորումը: Յուրաքանչյուր երկիր ունի իր արարողակարգային պրակտիկան», - ասված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Հրապարակմանը զուգընթաց ՝ ՌԴ ԱԳՆ-ն տեղադրել է 2019-ի լուսանկարը՝ Լավրովի հետ Փաշինյանի բանակցություններից, որտեղ առկա է նաև միայն Հայաստանի դրոշը: Լավրովը Հայաստան էր այցելել շաբաթ օրը: Նա և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել էին Երևան, այնուհետև նրանք ուղևորվեցին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: