Հեղափոխությունից հետո որքա՞ն բիզնես է բացվել և փակվել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ է. Iravunk.com Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է 2020 թվականը ՀՀ ՍԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը «Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար. հարցը քննարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ-ում Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Երևանում կառուցվում է 250 մեգավատտանոց կոմբինացված ցիկլով էլեկտրակայան 

Արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել. Արցախի ՄԻՊ

Հասարակություն

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Այս մասին տեղեկացնում է  ԱՀ ՄԻՊ-ը:

Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:

Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարտակերտում ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու ուղղությամբ և գողացել նրա 7 գլուխ անասունը. ֆեյսբուքյան օգտատերՀեղափոխությունից հետո որքա՞ն բիզնես է բացվել և փակվել Հայաստանում«Մի օր... այ այսպիսի արևոտ մի օր նորից կգանք քեզ մոտ». Արփի ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ է. Iravunk.com Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ)Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. էկոնոմիկայի նախարարՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է 2020 թվականըՀՀ ՍԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետԱդրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը Ինչպես են ադրբեջանցիներն անարգել շարժվում դեպի Շուշի. արխիվային տեսանյութ «Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար. հարցը քննարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ-ում Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Երևանում կառուցվում է 250 մեգավատտանոց կոմբինացված ցիկլով էլեկտրակայան16-18 տարեկան երեխաները կունենան նույն իրավունքը, ինչ չափահասները. «Իմ քայլի» պատգամավոր Ինչ կենսագրություն ունի առողջապահության նորանշանակ նախարարը «Ոչ մեկը չպետք է մոռացվի, ոչ մեկի երազանքը չպետք է անէանա». ԵՊՀ-ականները նոր նախաձեռնություն են սկսում «Արմավիր» ՔԿՀ կալանավորը չի ենթարկվել ծառայողների պահանջներին, փորձել է գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացնելԿոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը Ալեքսեյ Նավալնին կալանավորվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը 31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխանՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության համար ընտրություն կանցկացվի ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության իրավունքը վերապահել ԱԺ-ին ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Ով է Առողջապահության նոր նախարար Անահիտ Ավանեսյանը և ինչ կապ ունի նրա ամուսինը Արսեն Թորոսյանի հետՆադալը 800 շաբաթ անընդմեջ ATP վարկանշային աղյուսակի լավագույն 10-յակում էՆախօրոք հայտարարված 100-ի փոխարեն Երևանում կտեղադրի 300 նոր վերելակ Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱրսեն Թորոսյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումՏեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում Էդուարդ Աղաջանյանը ազատվեց պաշտոնից Նախագահն առողջապահության նախարարի պաշտոնից ազատել է Թորոսյանին, Ավանեսյանին՝ նշանակել Սրանց պայքարը լափամանի համար է. Միհրան Հակոբյան Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահինԿառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հայտարարությունԹե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունները բավարար եմ համարում. Ալեն ՍիմոնյանՔանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿԼՂ կարգավիճակի հարցը թողնվել է հետագայում լուծելու համար, ԵԱՀԿ ՄԽ արդեն կապի մեջ է կողմերի հետ. Լավրով 41-ամյա տղամարդը կալանավորվել է զինծառայողի մորից խարդախությամբ 1․5 մլն դրամ հափշտակելու մեղադրանքով ԱՀԿ-ն COVID-19-ի դեպքերի անկում է կանխատեսելԳերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիաԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Կարծում եմ՝ այնքան էլ դժվար չէ գոնե հստակ պաշտոնական պատասխան տալ Ադրբեջանի ոչ խոհեմ պնդումներին. Կոստանյան Էս մարդկանց համար Արարատ Միրզոյանն արդեն ՄԵԾԱՐԳՈ է, որովհետև պարզվում է նաև Թուրքիայի գործակալ է. Մխիթարյան Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ․ հաղորդում՝ հանցագործության մասինՀ2-ի հայտարարությունը՝ հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին
Ամենադիտված