ԱՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Արցախի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը Հեղափոխությունից հետո որքա՞ն բիզնես է բացվել և փակվել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ է. Iravunk.com Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է 2020 թվականը ՀՀ ՍԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը «Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար. հարցը քննարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ-ում Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները 

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ

Արցախ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սատարելու և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է դեսպանությունը, Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը, որը ներառում է Էքս-ան-Պրովանս և Մարսել քաղաքները, Ֆրանսիայի ամենամեծ տարածք ունեցող մետրոպոլն է և ունի 1,87 միլիոն բնակչություն։
 
«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994 թ. ի վեր անկայուն հրադադարով սառեցված Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ: 44 օր տևած մահացու մարտերից հետո՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիր՝ ամրագրելով հակամարտության կողմերի դիրքերը։
 
Համախմբելով միջազգային հանրային իրավունքով ամրագրված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանություն, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն այսուհետ պետք է համարվի որպես այդպիսին. այսինքն՝ իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը՝ Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:

Այս համատեքստում Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնադիր նորմերում տեղ գտած ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին ու գաղափարներին։ Արցախի ժողովրդի բացառումն ու մեկուսացումը վնասում են նրա հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ ազատության, հավասարության և համագործակցության ոգուն։
 
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է, որ, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ որպես նրա բնակիչների անվտանգությունը երաշխավորելու միակ արդյունավետ միջոց։
 
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը նման կոչ է անում ֆրանսիական կառավարությանը, ՄԱԿ-ի և ԵՄ երկրներին, որ վերջիններս ձեռնարկեն ցանկացած կոնկրետ միջոց՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը։
 
Սրանք են այն պատճառները, որոնք մեզ մղում են առաջարկել Մետրոպոլի Խորհրդին ընդունել հաջորդիվ բանաձևը.
 
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի Խորհուրդը, hաշվի առնելով, որ

  • Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կոչված է նպաստելու Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը,
  • Մետրոպոլը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի՝ խաղաղության ու ազատության ձգտող ժողովրդին,

Ցանկանում է,
 

  • որ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը,
  • որ ֆրանսիական կառավարությունը ձեռնարկի յուրաքանչյուր կոնկրետ քայլ՝ ժողովուրդների պաշտպանությունն ապահովելու և արդարացի, երկարաժամկետ, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղարար գործընթացին աջակցելու համար՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու տրամաբանական և արդյունավետ փուլ,
  • որ ՄԱԿ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրները լրջորեն հանձն առնեն տևական խաղաղություն փնտրել Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար»,- ասված է բանաձևում։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Արցախի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներումՀայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին. ՄինասյանՏիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելըՄարտակերտում ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու ուղղությամբ և գողացել նրա 7 գլուխ անասունը. ֆեյսբուքյան օգտատերՀեղափոխությունից հետո որքա՞ն բիզնես է բացվել և փակվել Հայաստանում«Մի օր... այ այսպիսի արևոտ մի օր նորից կգանք քեզ մոտ». Արփի ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ է. Iravunk.com Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ)Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. էկոնոմիկայի նախարարՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է 2020 թվականըՀՀ ՍԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետԱդրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը Ինչպես են ադրբեջանցիներն անարգել շարժվում դեպի Շուշի. արխիվային տեսանյութ «Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար. հարցը քննարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ-ում Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Երևանում կառուցվում է 250 մեգավատտանոց կոմբինացված ցիկլով էլեկտրակայան16-18 տարեկան երեխաները կունենան նույն իրավունքը, ինչ չափահասները. «Իմ քայլի» պատգամավոր Ինչ կենսագրություն ունի առողջապահության նորանշանակ նախարարը «Ոչ մեկը չպետք է մոռացվի, ոչ մեկի երազանքը չպետք է անէանա». ԵՊՀ-ականները նոր նախաձեռնություն են սկսում «Արմավիր» ՔԿՀ կալանավորը չի ենթարկվել ծառայողների պահանջներին, փորձել է գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացնելԿոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը Ալեքսեյ Նավալնին կալանավորվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը 31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխանՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության համար ընտրություն կանցկացվի ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության իրավունքը վերապահել ԱԺ-ին ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Ով է Առողջապահության նոր նախարար Անահիտ Ավանեսյանը և ինչ կապ ունի նրա ամուսինը Արսեն Թորոսյանի հետՆադալը 800 շաբաթ անընդմեջ ATP վարկանշային աղյուսակի լավագույն 10-յակում էՆախօրոք հայտարարված 100-ի փոխարեն Երևանում կտեղադրի 300 նոր վերելակ Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱրսեն Թորոսյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումՏեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում Էդուարդ Աղաջանյանը ազատվեց պաշտոնից Նախագահն առողջապահության նախարարի պաշտոնից ազատել է Թորոսյանին, Ավանեսյանին՝ նշանակել Սրանց պայքարը լափամանի համար է. Միհրան Հակոբյան Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահինԿառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հայտարարությունԹե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունները բավարար եմ համարում. Ալեն ՍիմոնյանՔանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿԼՂ կարգավիճակի հարցը թողնվել է հետագայում լուծելու համար, ԵԱՀԿ ՄԽ արդեն կապի մեջ է կողմերի հետ. Լավրով 41-ամյա տղամարդը կալանավորվել է զինծառայողի մորից խարդախությամբ 1․5 մլն դրամ հափշտակելու մեղադրանքով ԱՀԿ-ն COVID-19-ի դեպքերի անկում է կանխատեսելԳերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիաԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Կարծում եմ՝ այնքան էլ դժվար չէ գոնե հստակ պաշտոնական պատասխան տալ Ադրբեջանի ոչ խոհեմ պնդումներին. Կոստանյան
Ամենադիտված