Հրդեհ Սուրենավան գյուղում
ОбществоՆոյեմբերի 22-ին, ժամը 18։54-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին: