Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցնցում, սահմանադրական ճանապարհով նոր իշխանություններ ձևավորելու ու երկիրը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզներից է՝ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում Նիկոլը հրաժարական է տալիս, գործող խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ՝ ձևավորվում է նոր կառավարություն, որի նպատակը պետք է լինի կայունացնել իրավիճակը երկրում ու նախապատրաստել նոր ընտրություններ՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում։ Պետք է ձևավորվի նաև ռազմական տրիբունալ ու պատերազմի վերաբերյալ խնդիրները հետաքննող հանձնաժողով, որոնք պետք է հստակ պատասխաններ տան բոլոր հարցերին»։