Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Երեք խոշոր ֆիասկո. ի՞նչ էր խոստանում և ի՞նչ արեց «Իմ քայլը»

Аналитический

2018 թվականի նոյեմբերի ամսին «Իմ քայլը» դաշինքը հրապարակեց սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագիրը: Անցել է արդեն երկու տարի և կարելի է դիտարկել, թե որ ոլորտում ինչ հաջողությունների է հասել իշխող ուժը և որքանով է կատարել իր իսկ տրված խոստումները: 

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կա երեք խնդիր՝ կորոնավիրուսի համավարակ, տնտեսության անկում և, իհարկե, պարտված պատերազմ, որի պատասխանատվությունից անգամ մեծ ցանկության դեպքում իշխանությունները չեն կարողանալու ձերբազատվել: Դիտարկենք, թե հատկապես այս երեք ուղղություններով՝ Արցախ, առողջապահական համակարգ, տնտեսության զարգացում՝ ինչ խոստումներ էին առկա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: 


Արցախ 

«Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես եւ Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ` իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար գերնպատակ է լինելու ազգերի ինքնորոշման իրավունքի կենսագործմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անխախտելիությունը եւ միջազգային ճանաչումը ապահովելը։ Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր քայլերն ուղղվելու են՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը, Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը եւ բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը եւ հետաքննման մեխանիզմների ներդրմանը, 4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը, 5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակմանը։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար»։ 


Ավելորդ է նշել, որ խոստացած և որևէ կետ իրականություն չդարձավ, ավելին՝ տեղի ունեցավ տրամագծորեն հակառակը՝ Արցախի, նախկին ԼՂԻՄ մաս կազմող տարածքները գրչի մեկ շարժումով առանց մեկ փամփուշտ կրակելու զիջվեցին թշնամուն: Այլևս դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչի հաշվին Արցախը կարող է դառնալ բանակցային կողմ, իսկ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը փակուղում է: Այս ամենը իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունք են և կարող ենք փաստել, որ Արցախի մասով երկու տարի առաջ տրված բոլոր խոստումները գրվել են սառույցին:


Տնտեսություն 


«Մեր տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է, գիտելիքի եւ նորարարությունների վրա հիմնված արդիական տնտեսական համակարգի ձեւավորումը, Հայաստանի քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը: Տնտեսական քաղաքականության հիմքում դնելու ենք արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արդյունքում տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի: Տնտեսական աճը համընդհանուր ջանքերի արդյունք է: Այս պատճառով միակողմանի որոշումներ կայացնելու նախկինում գործող պրակտիկան վերափոխելու ենք: Հիմնվելով հանրության, գործարար, ակադեմիական համայնքի, ոլորտային մասնագետների եւ կառույցների հետ քննակումների արդյունքների վրա՝ սահամանելու ենք ռազմավարական ուղղություններով ճյուղային քաղաքականությունները: Երկխոսությունը ոչ միայն խնդիրներն ահազանգելու, կամ փոփոխություններին նախապատրաստվելու կանխատեսելի միջավայր կձեւավորի, այլեւ կստեղծի հավասար մրցակցային պայմաններ դաշտում գործող սուբյեկտների համար: Մեր գործունեության անկյունաքարը կանխատեսելիության եւ որոշակիության անընդհատ կատարելագործմամբ՝ աշխարհում Հայաստանի, ներդրումային տեսանկյունից մրցակցային առավելություններ ունեցող երկրի, ճանաչելիության բարելավումն է»: 


Տնտեսության կառուցվածքը չի փոխվել, ներդրումային բում այդպես էլ տեղի չունեցավ: Հակառակ բոլոր խոստումներին տնտեսական անկումը գնալով ավելի ու ավելի ցայտուն է դառնում: Ճյուղային քաղաքականության ռազմավարությունը մինչ օրս չի մշակվել: Հավասար մրցակցային պայմանները դաշտում գործող սուբյեկտների համար նույնպես միֆ են, քանի որ հենց ՏՄՊՊՀ-ն է հայտարարում գերիշխող դիրքերի և մենաշնորհների առկայության մասին, ավելին՝ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարում է, որ մենաշնորհի մեջ անձամբ ինքը որևէ վատ բան չի տեսնում: Բացի այդ` տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետևաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսով։ Կանխատեսվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Կառավարությունը կանխատեսում է նաև, որ անկման հետևանքով կաճի ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը` հասնելով 67%-ի՝ հատելով 60% սահմանային շեմը: 


Առողջապահություն 


«Մարդու կենսագործունեության արժանապատիվ պայմանների ստեղծումը հռչակելով իբրեւ մեր քաղաքականության առանցքային նպատակ` առաջնային ենք համարելու հատկապես առողջապահության համակարգի կողմից տրամադրվող ծառայությունների որակի եւ հասանելիության բարելավումը: Այսուհետ առողջության պահպանումը չի լինելու շքեղություն, այլ դառնալու է հասանելի յուրաքանչյուրիս: Առողջապահության բնագավառում մեզ համար առաջնային է լինելու առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովումը: Մինչեւ 2023 թվականը մենք գերակայություն ենք տալու հատկապես առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը։ Ուշադրություն ենք սեւեռելու մայրական եւ մանկական առողջության պահպանման, վերարտադրողական առողջության եւ դեռահասների առողջության բարելավման վրա, ինչը դրական ազդեցություն կունենա ծնելիության եւ հետեւաբար բնակչության բնական աճի վրա։ Մենք ձգտելու ենք, որ մեր երեխաները ծնվեն առողջ եւ պահպանեն իրենց առողջությունն ամբողջ կյանքի ընթացքում:  Բժշկական օգնության ստանալու պահին յուրաքանչյուր անձ պետք է ապահովագրված լինի աղետալի ծախսերի կատարման ռիսկից: Արդյունքում բարելավելու ենք բժշկական օգնության եւ սպասարկման որակը, երաշխավորելու ենք բժշկական ծառայությունների փաթեթի հասանելիությունն այն անձանց համար, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն դրանք ստանալ, նպաստելու ենք ոլորտում ստվերային գործընթացների կրճատմանը եւ մրցունակության բարձրացմանը՝ ներդնելով առողջապահական բյուջեի բաշխման եւ ծախսման անաչառ համակարգ: Մինչեւ 2023 թվականն արդեն ունենալու ենք առողջապահական ապահովագրության ներդրված համակարգ: Պետական բյուջեից առողջապահության ծախսերը վերը նշված պայմաններում առաջիկա երեք տարիներին կայունացնելու ենք ՀՆԱ-ի 2 տոկոսի, իսկ հինգ տարիներին` ՀՆԱ-ի 3 տոկոսի սահմաններում: Առողջապահության ֆինանսավորման աճը զուգակցվելու է ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման հետ: մշակելու եւ իրականացնելու ենք մարզային առողջապահական ենթակառուցվածքների եւ մասնագիտական որակյալ ներուժի համաչափ բաշխման ծրագրեր՝ ուղղված մարզերում բուժաշխատողների աշխատանքի խրախուսմանը եւ մարզային ենթակառուցվածքների այլ կարողությունների զարգացմանը: 


Առողջապահության ֆինանսավորումը ոչ միայն չի ավելացել, այլ մի բան էլ դեռ նվազել է: Համավարակի դեմ պայքարը ի ցույց դրեց համակարգի անպատրաստ լինելը նման գլոբալ մարտահրավերներին, արդյունքում՝ ունենք կորոնավիրուսով վարակվածների կտրուկ աճ և սարսափելի վիճակագրություն: Առողջապահական ծառայությունների որակը և հասանելիությունը ինքնին խոսուն են՝ կորոնավիրուսով հիվանդները պատշաճ բուժում չեն ստանում, քանի որ համակարգը պարզապես ի վիճակի չէ այդ բուժումը ապահովել: Մարզային առողջապահական կառույցների զարգացումը նույնպես միֆ էր, քանի որ ականատես եղանք տրամագծորեն հակառակ քաղաքականությանը, այն է՝ մարզային հիվանդանոցների փակմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Архиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа
Самое популярное