2 տղես հոկտեմբերի 9-ից չկան. պարոն վարչապետ, մեր երեխեքին գտի բեր
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ ու պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին:
«Իմ երկու տղին ես տվել եմ հայրենիքին, բայց խնդրում եմ, հարգարժան պարոն վարչապետ, ինչ-որ բան ձեռնարկի, մեր երեխեքին գտի բեր, եթե ուզում ես սաղ լավ լինի: Պարտադիր զինծառայող են եղել, ծառայել են Ջաբրայիլում: Երկուսն էլ չկան: Հոկտեմբերի 9-ից արդեն երկու ամիս է, ոչ մի պատասխան չունեմ: ՊՆ-ից եմ ուզում պատասխան, երկու ամիս խաբում են, տանում-բերում են: Ասացին էլեկտրոնային նամակ գրի, գրել եմ, 2 օր առաջ գնում եմ, ասում են՝ գիտեք ինչ կա, ձեր տղաներին գցել են անհայտ կորածների ցուցակի մեջ: Բայց մինչ էդ ինձ տանում-բերում էին: Իրենց երեխեքին տարան փափուկ տեղերը պահեցին, վաղը իրենք իրենց երեխեքով, թոռներով են ուրախանում, ես ումո՞վ եմ ուրախանալու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: