Ամերիկացի լրագրող․ «Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան»
БлогосфераՎարձկանները, որոնք ուղարկվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում կռվելու, դեռ չեն վերադարձել Սիրիա։ Ավելին, լուրեր կան, որ ավելի շատ զինյալներ կտեղափոխվեն տարածաշրջան, Թվիթերի իր էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը։ «Սիրիացի վարձկանների ընտանիքները չեն պատրաստվում տեղափոխվել Ադրբեջան: Պատկերացրեք այդ ամենի նյութատեխնիկական ապահովումը: Սիրիացի զինյալներին առանց վերահսկողության արգելվում է դուրս գալ: Մեծ մասը բջջային հեռախոս չունի։ SNA- ի՝ Սիրիայի ազգային բանակի աղբյուրները նշում են, որ սիրիացիները դեռ գտնվում են Ադրբեջանում: Խոսակցություններ կան ավելի շատ զինյալների՝ տարածաշրջան ուղարկելու մասին, որոնք երկարաժամկետ հեռանկարում կօգնեն թուրքական բազաներին: Բայց կարող է պարզապես այնպես լինել, որ նրանց ներկայությունը շահավետ լինի Թուրքիայի համար։ Չէ՞ որ նրանք վճարվում են մեկ գլխի համար», - գրել է Սնելը: