Այդ երեխաներին 2-3 օր առաջ են գերության վերցրել Ջեբրայիլի, Հադրութի տարածքից. անհետ կորած զինծառայողի հարազատ
SocietyԱյս նկարները, որ ձեզ հեռախոսով ցույց տվեցին, այդ երեխաներին ընդամենը 2-3 օր առաջ են գերության վերցրել Ջեբրայիլի, Հադրութի տարածքից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը` հավելելով, որ պաշտպանության նախարարից խնդրել են, պահանջել՝ թող երեխաներին բերեն այս կողմ։ Նախարարը երեք անգամ խոստացել է ու չի արել։