Վարչապետը հանձնարարել է անհետ կորած զինծառայողների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել. Նաիրի Սարգսյան
Видео«Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով, բոլոր ծնողներին պատասխան կտրվի՝ իրենց երեխաները որտեղ են, այս պահին ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել։ Ժամկետների և սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է շատ արագ, մաքսիմալ կարճ ժամկետներում լուծումներ գտնեն», - Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած ծնողներին ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ վարչապետը հանձնարարել է կազմակերպել իր և զինծառայողների ծնողների հանդիպումը։