Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Երևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել 

Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am

Արցախ

Զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։ Գողությունը կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել։

Aravot.am-ի հետ զրույցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը պատմել է, որ ինքը ԱՀ-ի կրթության նախարարին իր օգնություն էր առաջարկել՝ լաբորատորիաների գույքի հետ նաեւ դպրոցներին պատկանող գույքն էլ իրենց ռեսուրսներով տեղափոխեն Հայաստանին սահմանակից մարզեր։

«Քարվաճառի մեր խմբավարն այդ օրերին այդտեղից դուրս եկած է եղել։ Մեր գնալուց մի օր առաջ խմբավարը գնացել էր լաբորատորիա ու տեսել, որ այնտեղ մնացել էր միայն եռաչափ տպիչն ու թվային կառավարմամբ շաղափային լազերային տպիչ հաստոցը։ Համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն գողացել էին»,-պատմում է պարոն Վարդանյանը։ Այն, ինչ մնացել է, ըստ պարոն Վարդանյանի, չեն տարել, հավանաբար չիմանալով, թե դրանք ինչ են։

Հետո Սեդրակ Վարդանյանն է իր թիմով գնացել։ Նկարագրել է՝ ամբողջ դպրոցն ահավոր վիճակում էր․ «Կարծես արտաքին թշնամին էր անցել այդտեղով, ամեն ինչ կոտրած, ռադիատորները վնասված։ Մեր բեռնատարներով դպրոցի գույքը՝ պահարաններ, սեղաններն ու աթոռները, գույքի մոտ 80%-ը կարողացանք փրկել։ Դրանք պահեստավորեցինք Վարդենիսի դպրոցներից մեկում»։

Պարոն Վարդանյանն ասել է՝ Քարվաճառի լաբորատորիայից գողացել են վեց ամբողջական համակարգիչ, ռոբոտի հավաքածուն, որը 730 հազար դրամ արժեր։ Ռոբոտն ինչներին էր պետք, հարցի պատասխանը Վարդանյանը չունի, ենթադրում է, որ գողերը դրանք կամ դեն են նետելու, կամ էլ փորձելու են մաս-մաս վաճառել ասենք՝ լաբորատորիաներից մեկին։

Հետո այցելել են Քաշաթաղի լաբորատորիաներ, մինչ այդ, պարոն Վարդանյանը զանգահարել է Բերձորի վարչակազմ, որպեսզի նրանց օգնությամբ փորձի պահպանել գույքը, մինչեւ իրենք տեղ կհասնեին․ «Զանգեցի, ինձ ասացին՝ համարեք, որ չկան, երեք ոստիկան է մնացել ամբողջ Քաշաթաղում։ Մոշաթաղի լաբորատորիան էլ վերջին երկու ամսում էինք բացել, բացումը շատ գեղեցիկ էր, չէինք էլ սկսել աշխատել, այստեղ ընդամենը երկու մոնիտոր է մնացել, ամբողջը թալանել էին։ Գյուղի բնակիչներին ասել եմ՝ ձեր երեխաները որտեղ էլ լինեն՝ ես պատրաստ եմ նրանց համար ապահովել անվճար այցելություն լաբորատորիաներ, ձեր երեխաների համար է, վերադարձրեք գույքը։ Չազդեց։ Յոթ ամբողջական համակարգիչ էլ այստեղից էին գողացել։ Տանձուտի դպրոցի դպրոցական կահույքը, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատոր սարքավորումները եւ գրադարանների ամբողջ գրքերը տեղափոխվեցինք Սյունիքի մարզ, Բերձորի Արմաթ լաբորատորիայի մի քանի սարքավորումները եւ Շուշվա շրջանի Հին Շենի դպրոցի ամբողջ լաբորատորիան նույնպես տեղափոխվեցինք ապահով վայր։ Դեպի Հին Շեն երթեւեկություն էլ չկար, միայն ռուսական հենակետեր էին։ Ես դպրոցի տնօրենի հետ խոսեցի լաբորատորիայի մասին, բայց բնակչություն չկար, երկու հոգի էին մնացել, այն էլ պատրաստվում էին դուրս գալ»։

Արցախում գործում էր 32 «Արմաթ» լաբորատորիա, որից 11-ը, Սեդրակ Վարդանյանի խոսքերով ասած՝ մնաց արտաքին թշնամուն, 2-ն էլ ներքին թշնամին թալանեց․ «Մարտակերտի ու Մարտունու շրջանների շենքերը պատկերացնում եք ինչ ռմբակոծության տակ են եղել, հիմա այս շրջանների գյուղերի սահմաններն են փոխվել, պարզ էլ չէ՝ մարդիկ կվերադառնա՞ն, ապահով կլինի՞։ Օրինակ՝ Մարտունու Թաղավարդ գյուղում լաբորատորիա ունեինք, Թաղավարդի կեսը մերն է, մյուս կեսը՝ թշնամունը, պարզել եմ, որ Թաղավարդի դպրոցը ադրբեջանցիների ձեռքում է։ Հիմա այս տարածքներում ո՞վ է ապրելու։ Ռուսների հենակետերն էլ իրարից 8-10 կիլոմետր հեռու են, իսկ այդ արանքում ո՞ւմ վրա է լինելու վերահսկողությունը, շատ վտանգավոր է»։ Իրավապահ մարմիններին պարոն Վարդանյանը դեռ չի դիմել, առանձնապես մեծ հույսեր էլ չի կապում նրանց հետ․ «Գիտեմ, որ արդյունքը զրոյական է լինելու։ Բայց իմ այս հարցազրույցը ոստիկանությունը թող ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարությունԵրևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներում
Ամենադիտված