Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների ականազերծումը
НКԼեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը, ասել է ռուսական ռազմական զորախմբի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը:
«Այսօրվանից սակրավորները սկսել են տարածքի մարդասիրական ականազերծումը: Առաջին փուլում նրանք կստուգեն տարածքում պայթուցիկ նյութերի առկայությունը, որտեղ հետագայում կկառուցվեն ռուսական ռազմական կոնտինգենտի ստացիոնար կայաններ», - ասել է գնդապետը: Ինժեներական ծառայության ղեկավարը բացատրել է, որ մարդասիրական ականազերծումը վարչակազմի պահանջով տարածքները պայթուցիկ օբյեկտներից մաքրելու կարգ է:
«Մարդասիրական ականազերծումն իրականացվում է ԼՂ վարչակազմի խնդրանքով: Դա կարող է լինել հողային՝ մասնավոր հողամասերում: Ինժեներական հետախուզությունն իրականացվում է Ռուսաստանի ռազմական զորախմբի շահերից ելնելով, որտեղ շարժվում է մեր ռազմական տեխնիկան», - հավելել է Պաուտովը: