Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի բարելավմանը
НКԵրևանի ավագանին միաձայն որոշումով բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։
Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների
իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը։