Երևանի քաղաքապետարանը փայտանյութ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին
VideoՍոցիալապես անապահով ընտանիքներին անվճար 500 խորանարդ մետր փայտանյութ կտրամադրվի, որը ձեւավորվել է չորացած ճյուղերը կտրելուց հետո: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ:
Շահառուների ցուցակը, չափանիշները, ինչպես նաեւ ստացված փայտանյութի ծավալը սահմանվելու են Երեւանի քաղաքապետի որոշմամբ: