ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը ևս միացավ հացադուլին
ՀասարակությունԱյսօր ՀՀ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին և քաղաքացի Գարիկ Ավետիսյանին։ Հիշեցնենք, որ նրանք հացադուլ են հայտարարել անժամկետ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կիմ Բալայանի հացադուլը փոքր-ինչ այլ պահանջով է. «Իմ պահանջը միակն է՝ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կիմ Բալայանը:
Նշենք, որ քաղաքացիները հացադուլը իրականացնում են Կառավարության շենքի դիմաց: Ինչպես նշում են նրանք, իրենց ինքնազգացողությունը լավ է:
Հավելենք, որ Կիմ Բալայանը Գաբրիել Բաբայանի հայրն է, որը նախօրեին ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: