Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին․ Կիմ Բալայան
Общество«Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի, եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել արդարության հասնելու համար: Հացադուլ հայտարարել եմ մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կիմ Բալայանը:
«Պայմանագիրը նախևառաջ պետք է բերվեր Սահմանադրական դատարան, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար Ազգային ժողով և այնտեղ այն վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետևապես տապալել է սահմանադրական կարգը։ Գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը պարտավոր են քրգործ հարուցել և նրան քրեական պատասխանատվության ենթարկել»:
Կիմ Բալայանն ասաց՝ միանշանակ է, որ չի կարող կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած անձը այսօր բանակցային գործընթացի մեջ մտնի: