Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ) Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) 

Ազգային արժույթի, առնվազն, 20-25 % արժեզրկումը կհանգեցնի ապրանքների նույնչափ թանկացման․ տնտեսագետ

Տնտեսություն

ՀՀ դրամը շարունակում է անկում գրանցել: Եթե սեպտեմբրի 27-ին ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 485.32 դրամ էր, ապա նոյեմբերի 23-ին այն հասել է 503.00 դրամի, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը 509.00 դրամն է: Նախորդող օրվա համեմատ դոլարը թանկացել է 4 դրամով: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ տնտեսական քաղաքականութունը, այդ թվում արժութային դրամական քաղաքականությունը վերջին 2,5 տարում տպալվել է․ «Կարծում եմ՝ դրամի արժեզրկումը ճիշտ չէ միայն կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորել, թեև դրանք էապես ավելի խտացված խնդիրներ էին և ի ցույց դրեցին ձախողումները։ Այս ամբողջ ընթացքում տնտեսական հեղափոխության քողի տակ տեղի է ունեցել անգործություն, բարեփոխումների հետաձգում։ Իշխող ուժը ամեն ինչ արել է, որպեսզի գտնի մեղավորներ, որ իրեն արդարացնի։ Օրինակ, հայտարարում էին՝ «մեղավոր են աղքատները, որոնք իրենց գլխում չեն հաղթահարել աղքատությունը», սա նշանակում է ոչ թե օգնել կարիքավորին, այլ մեղադրել, ինչը ֆաշիստական մոտեցում է։ Խնդիրները չեն լուծվել իրականում, դրանք պարտակվել են պոպուլիստական հնարքներով և բերել են այսպիսի իրավիճակի։ Այս իշխանությունը որդեգրել էր մոտեցում, թե ինչ ասում և անում են, պետք է ընդունել որպես ճշմարտություն․ մարդիկ հավատացին, բայց տնտեսությունը պատժեց»,- ասաց նա։ 

Տնտեսագետի խոսքով՝ արդեն իսկ ունենք արժութային ճգնաժամ, որովհետև տևական ժամանակ է սահուն կերպով բարձրանում է արժույթի փոխարժեքը և այն շարունակվելու է, որովհետև այն գործոնները, որոնք բերել են դրան մնում և խորանում են․ «Դրա պատճառներն են՝ տնտեսական անկումը, հարկային մուտքերի կրճատումը, աշխատատեղերի փակումը, բնակչության եկամուտների նվազումը, ներդրումների կրճատումը։ Ներդրումների հոսքը այս տարի 70 մլն դոլարով կրճատվել է, նախորդ տարի 60 մլն դոլարով էր կրճատվել։ Սա նշանակում է՝ մեր երկրից ավելի շատ արտարժույթ է արտահոսում։ Արտաքին պարտքն էլ աճել և անցնում է նորմատիվային շեմը։ Արժութային ճգնաժամն իր հերթին կազդի ֆինանսական շուկայի և ընդհանուր մեր մակրոտնտեսական կայունության վրա, հետևաբար լուրջ մոտեցումներ ու խորքային քայլեր են անհրաժեշտ։ Այս իրավիճակը հետևանք է 2,5 տարվա ձախողված տնտեսական քաղաքականության»,- նշեց նա։

Նա նշեց, որ այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանում շատ կարճ ժամանակահատվածում կգրանցվի ազգային արժույթի, առնվազն, 20-25 % արժեզրկում, ինչը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում․ «Լինելու են սոցիալական հետևանքներ, որոնք արդեն իսկ կան։ Կթանկանան հատկապես այն ապրանքները, որոնք ներկրվում են կամ ունեն ներմուծման բաղադրիչ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մասը մեր երկիր ներկրվում է։ Հետևաբար, այդ ապրանքներն, առնվազն, այդ չափով թանկանալու են։ Քանի որ մեզ մոտ շուկայում կա նաև մենաշնորհ վիճակ, օրինակ շաքարավազը, այդ ապրանքները կարող են ավելի շատ թանկանալ»,- հավելեց Ավետիսյանը։

Ըստ տնտեսագետի՝ իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճշմարտությունն այն է, որ այսպիսի իրավիճակում՝ պարտություն, կապիտուլիցիա, ամեն օր փոխանցվում են մեր ներքին կյանք։ Նրա խոսքով՝ դա լինելու է տնտեսական համակարգի փլուզումը և սոցիալական խորը ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը իշխանություններն են, որոնք պետք է չքվեն։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան
Ամենադիտված