Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) 

Կատարվեց Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը

Հասարակություն
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վանաձորում նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ լուսահոգի Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը։
 
Առավոտյան Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով դիմեց հոգևոր դասին, բարեհիշատակ Սեպուհ Սրբազանի վշտակիր հարազատներին և Գուգարաց թեմի հավատացյալներին։
«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,
Սիրելի սգակիր հավատացյալներ,
Կորստի ծանր զգացումով ու խոր վշտով սգում ենք մեր Եկեղեցու բազմավաստակ հոգևորականի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անժամանակ մահը։ Ամենքիս համար դժվարին այս պահին Մեր սրտաբուխ աղոթքները թող ուղեկից լինեն լուսահոգի Սրբազանին դեպի երկնային հավիտենական կյանք նրա ճանապարհին։
 
Սեպուհ Սրբազանին ճանաչել ենք հոգևոր ճեմարանում նրա ուսանողական տարիներից։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքի Մալաթիա քաղաքում, ապա մանուկ հասակում ծնողաց հետ ներգաղթել հայրենիք և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում։ Կյանքի ողջ ընթացքին Սրբազանի սիրտն ու հոգին անքակտելիորեն կապված մնացին իր ծննդավայրին՝ մեր պատմական հայրենիքին, մեր սրբություններին, մեր հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը։
 
Դեռևս ուսանողական տարիներից Սրբազանն առանձնանում էր իր եռանդուն ու աշխույժ բնավորությամբ, մեր ժողովրդի բարօրությանն ու մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը իր ջանքերը բերելու ազնիվ ձգտումներով։ Ավարտելով հոգևոր ուսումնառությունը՝ լուսահոգի Սրբազանը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվեց կուսակրոն հոգևորական։ Նա վարչական տարբեր հանձնառություններ ստանձնեց Մայր Աթոռում, հովվական սպասավորություն իրականացրեց հայրենիքում և արտերկրում՝ իր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը։
 
1997 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լուսահոգի Սրբազանը ծառայության կոչվեց Գուգարաց թեմի Առաջնորդի պաշտոնին և արժանացավ եպիսկոպոսական օծման՝ նոր ու առավել պատասխանատու հանգամանքով շարունակելու իր ծառայությունը Բարձրյալն Աստծուն ու հավատավոր մեր ժողովրդին։ Բարեհիշատակ Սեպուհ Սրբազանը անսպառ եռանդով քարոզեց Աստծո Խոսքը իր հոգևոր առաջնորդությանը վստահված հավատավոր հայորդիներին, Բարձրյալի և մեր հայրերի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով կարելին ի սպաս դրեց՝ վերարթնացնելու հոգևոր կյանքը Տիրախնամ Թեմում։ Շուրջ քառորդ դար նվիրյալ ծառայությամբ Սրբազանը նախաձեռնեց ու քաջալերեց Թեմի տասնյակ վանքերի ու եկեղեցիների նորոգության ու վերակառուցման աշխատանքները։ Նա եղավ մեկը այն երջանիկ առաջնորդներից, ում պաշտոնավարության շրջանում խորհրդային տարիների փլուզումից հետո Լոռվա աշխարհում Աստծո օրհնությամբ վերստին ղողանջեցին զանգերը մեր վանական համալիրների, բացվեցին դռները փակված եկեղեցիների, շարունակվեց շարականն ու աղոթքը հայ հոգևորականի մեր բոլոր սրբավայրերում։
Հոգելույս Սրբազանը ձեռնամուխ եղավ նաև սոցիալական ու բարեսիրական ծրագրերի իրականացմանը։ Նրա նախաձեռնությամբ Թեմի հովանու ներքո հիմնվեց «Ծիծեռնակ» ճամբարը, որի հարկի ներքո տարիներ շարունակ ամառային իրենց հանգիստը անցկացրեցին բազմաթիվ հայորդիներ կարիքավոր ընտանիքներից։ Գիտենք, թե ինչպիսի ուշադրություն ու սեր էր տածում նա մանկական այդ ճամբարի հանդեպ և հետևողականորեն հոգ տանում, որ հաստատության հարկի ներքո հանգրվանած մանուկների ու պատանիների համար ճամբարային օրերը հագեցած լինեն կրթական ու դաստիարակչական միջոցառումներով։
Վերջին տարիներին Սրբազանի նախանձախնդրությամբ ի կատար ածվեց «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում իր անձնական հեղինակության ու հարաբերությունների շնորհիվ կարողացավ բնակարաններ ապահովել տասնյակ ընտանիքների համար՝ իբրև աջակցություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց։
 
Լուսահոգի Սրբազանը իր կարողություններն ու փորձառությունը ծառայեցրեց նաև Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը՝ հանձնառություններ ստանձնելով Մայր Աթոռի տարբեր հանձնախմբերում և անդամակցելով Գերագույն Հոգևոր Խորհրդին։ Նրա վաստակը մեր Եկեղեցու անդաստանում Մենք գնահատել ենք շնորհելով հոգելույս Սրբազանին Արքության պատիվ։
 
Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի վախճանումով մեր Եկեղեցին կորցրեց իր նվիրյալ ու քաջակորով սպասավորին: Սրբազանի մահվան կապակցությամբ այս օրերին Մենք ցավակցություններ ենք ստացել մեր Նվիրապետական Աթոռների գահակալներից՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսից, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից, թեմակալ առաջնորդներից, մեր բազմաթիվ հավատացյալ հայորդիներից։
Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բազումողորմ Տերը ամենառատ Իր ողորմությամբ գթա հավատարիմ Իր ծառային՝ նորոգ հանգուցյալ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանին և երկնային երանական հանգրվաններում խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին` արժանացնելով փառաց անթառամ պսակին: Ամենքիս սգակիր սրտերին մխիթարություն թող լինեն սիրելի Սեպուհ Սրբազանի աստվածասեր կյանքի բարի հիշողությունները և կենարար պատգամը Հիսուս Քրիստոսի. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով Իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը» (Հովհ. 5.24):
Հայցում ենք, որ բարեգութն Աստված Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի հոգելույս Սրբազանի ընտանիքի անդամների՝ եղբայրների, քույրերի, հարազատների և համայն վշտացելոց սրտերը:
 
Սրբազանի լույս հիշատակը մշտապես պիտի ապրի Մեր, հոգևորականաց, մեր Սուրբ Եկեղեցու հավատացելոց հոգիներում ու սրտերում։
Յիշեսցէ Տէր զհոգի ծառային իւրոյ և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց աստուածութեան իւրոյ. ամէն»,- ասաց Վեհափառ Հայրապետը։
Ս. Պատարագի ավարտին հանգուցյալ Սեպուհ Սրբազանի աճյունը սգո թափորով փոխադրվեց թեմի Առաջնորդարանի բակ, ուր, լուսահոգի Սրբազանի ցանկության համաձայն, ամփոփվեց Շուշիի հաղթանակին նվիրված խաչքարի հարևանությամբ:
 

Կատարվեց Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը ___________ Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....

Опубликовано Vahram Qahana Melikyan Вторник, 24 ноября 2020 г.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)
Ամենադիտված