ՀԿԾՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են
ОбществоՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համապատասխան արձանագրության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»:
Մեսրոպ Մեսրոպյանը ՀԾԿՀ անդամ է ընտրվել 2019 թվականի մայիսին, իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 17-ին: