Արայիկ Հարությունյանի ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան
ՏեսանյութերԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով եղել է ՌԴ-ում, լուրը ողջ օրը թաքցրել են հանրությունից՝ մոլորեցնելով հին խոհրդակցության մասին մամուլի հաղորդագրությամբ Ստորև արված կադրերն ապացուցում են այսօր կեսգիշերից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ մենք նույն ալիքը տեղեկացրել էր, որ Արցախի նախագահը գաղտնի այցով գտնվում էր ՌԴ-ում, որտեղ փորձում էր ռուսական էլիտայի հետ բանակցություններում պահել իր պաշտոնը, քանի որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին: ՌԴ գաղտնի այցից Արայիկ Հարությունյանը վերադարձել է մասնավոր ինքնաթիռով, իսկ չարտերային թռիչքի արժեքն 25.000 եվրո է կազմել: Նկատենք, որ այցը Արայիկ Հարությունյանի այցը ոչ միայն գաղտնի է պահվել հանրությունից, այլև հետքերը թաքցնելու համար Հարությունյանի մասնակցությամբ մի խորհրդակցության տեսանյութ էին տարածել, որն իրականում տեղի էր ունեցել օրեր առաջ: