Թուրքիան Սիրիայից ընտանիքներ է տեղափոխում Արցախ․ SkyNews
Всемирная прессаԹուրքիան Սիրիայում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ է տեղափոխում Արցախի՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանին անցած բնակավայրերում մշտական բնակություն հաստատելու համար։ Նպատակը ժողովրդագրական վիճակի փոփոխությունն է, այսինքն՝ երկու ժողովուրդների միջև, այսպես կոչված, «արհեստական պատնեշի» ստեղծումը, գրում է Sky News֊ը։ Այս ընտանիքները մեծ մասամբ թյուրքական ցեղեր են։ Նշվում է, որ այս մեթոդով Թուրքիան իրեն է ենթարկել Հյուսիսային Սիրիայի մի շարք բնակավայրեր։