«ՔՊ-ն առաջնորդվում է Ադրբեջանի Հանրապետության շահերով». քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՔՊ-ի դիմաց
ОбществоՔաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Քաղաքացիական պայմանագիր գրասենյակի դիմաց` պահանջելով Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը: Նրանք վանկարկում են՝ «Նիկո՛լ, հեռացի՛ր», «Նիկո՛լ, դավաճա՛ն»:
ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը ասաց, որ իրենց պահանջը հստակ է և մեկն է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կողմնորոշվի այս իրավիճակում՝ կանգնում է դավադի՞ր իշխանության, թե՞ ՀՀ-ի կողքին: ՀՀ քաղաքացիներից առավել պարտավորված են դա անել իշխող ուժի ներկայացուցիչները, որոնք որևէ պատասխան չեն տալիս քաղաքացիներին, թե ինչպես են հաղթահարելու այս ճգնաժամը: Ով կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին՝ ՀՀ շահերին հակադիր է գործում»:
Ոստիկանը ակցիայի մասնակիցներից մեկին ասաց, որ իրենք հնարավոր ամեն ինչ արել են, իսկ քաղաքական գործընթացներին չեն միջամտում:
Նշենք, որ ՔՊ-ի դիմացից բերման է ենթարկվել ակցիայի մասնակից, ով ասել է, թե ՔՊ-ն այս պահին գործում է Ադրբեջանի Հանրապետության շահերից ելնելով: