Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Գիտությունների ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ

Политические

Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ։

Ներկայացնում ենք հարցազրույց ամբողջությամբ ստորեւ.

Պարոն Մարտիրոսյան, նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետը բոլորիս համար անսպասելի ստորագրեց կապիտուլյացիոն մի փաստաթուղթ, որը մեծ ցնցումներ է առաջացրել ողջ հասարակության շրջանում: Ո՞րն է Ձեր գնահատականը այդ փաստաթղթի վերաբերյալ:

 Այդ փաստաթուղթը մեր կյանքում մի նոր երկարատև պայքարի էջ է բացում, որովհետև այն պատմական տարածքները, որոնք այսօր զիջվել են, դժվար է համակերպվել դրանց կորստի հետ։ Հադրութը, Շուշին կամ իմ հայրենի գյուղը՝ Մատաղիսը, որտեղ մնաց նաև իմ հայրական տունը, դպրոցը, որը կրում էր իմ անունը, և որն իմ անմիջական ջանքերով էր կառուցվել։ Այսինքն, սա ինձ համար նաև անձնական ողբերգություն է։

Այդ փաստաթղթում կան բազմաթիվ վիճելի կողմեր, անճշտություններ, ոչ հստակություններ, և այդ փաստթղթի դրույթների իրականացման ընթացքում միգուցե հնարավոր կլինի որոշ բաներ շտկել։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք հմուտ ղեկավարներ, դիվանագետներ, մասնագետներ, որոնք կկարողանան բանակցություններում մեր տեսակետը պնդել և անցկացնել, ինչը հնարավորություն կտա մի քիչ թեթևացնել կորուստները։

Ինչո՞ւ հասանք այս վիճակին։ Ալիևը հատկապես վերջին տարիներին հայտարարում էր, որ եթե հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, իրենք դրան կհասնեն ռազմական ճանապարհով։ Դրան զուգահեռ Ադրբեջանը հզորանում էր և ուներ այնպիսի ագրեսիվ դաշնակից, ինչպիսի Թուրքիան է, և մենք պետք է հաշվի նստեինք այս փաստերի հետ։ Մեր համապատասխան կառույցները գիշեր-ցերեկ պետք է աշխատեին այդ ուղղությամբ։ Սակայն պատերազմի առաջին իսկ օրերից պարզվեց, որ ցավոք սրտի, մեր թշնամին զինված է ժամանակակից գիտատեխնոլոգիական նվաճումների հիման վրա ստեղծված զենքերով, թռչող սարքերով, իսկ մենք դրանց դեմ համարժեք բան չունենք։ Եվ այդ ամենը վճռորոշ եղան պատերազմի ելքի որոշման մեջ։ Գոնե, եթե մենք տեսնում էինք, որ մեր ուժը չի ներում, պետք է ոչ թե ասեինք՝ հաղթելու ենք, հաղթելու ենք, այլ օբյեկտիվ գնահատեինք իրավիճակը և ընտրեինք չարյաց փոքրագույնը, որ մեր երիտասարդ սերունդը, հազարավոր մեր երիտասարդները չզոհվեին։ Եթե ճիշտ գնահատվեր իրավիճակը, ապա հնարավոր կլիներ նաև պահպանել որոշ բան։ Եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը իմացել է իրավիճակը և նման որոշում է կայացրել, ապա դա կարելի է դավաճանություն համարել։ Իսկ եթե չիմանալով են արել, ապա վատ կառավարման հետևանք է, ինչը կրկին շատ վատ է։

Փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ստեղծվել է խորը ճգնաժամ: Այս տեսանկյունից երկրի նախագահը, ընդդիմությունը, հասարակության զգալի մասը պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը՝ առաջակրելով նոր, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս եք Դուք տեսնում ճգնաժամի հաղթահարման ճանապարհը: 

Մի բան պարզ է․ այս արդյունքներով մենք այս հակամարտության մեջ տանուլ տված ենք։ Մեր երկրի համապատասխան կառույցներն իրենց առջև դրված խնդիրները սխալ կամ թերի են կատարել։ Երկրի կառավարման համակարգը չի արդարացրել իրեն, հետևաբար պետք է փոխել այնպիսի համակարգով, որը կկարողանա այս վիճակից երկիրը հանել և հնարավորինս շտկել այն, ինչ եղել է։ Այս պատերազմից բացի մենք մեկ այլ պատերազմի մեջ էլ ենք վատ արդյունքներ գրանցել։ Դա կորոնավիրուսն է։ Աշխարհում ամենավատ ցուցանիշներով ամենաբարձր տեղերում ենք։

Օրերս ԵՊՀ գիտխորհուրդն ընդունեց հայտարարություն՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Կիսու՞մ եք ձեր գործընկերների մոտեցումը, և հնարավո՞ր է, որ Ակադեմիայում նույնպես տեղի ունենա նույն օրակարգային հարցով քննարկում:

Մենք Ակադեմիայի նախագահությունում այդ հարցն արդեն քննարկել ենք և շուտով հանդես կգանք հայտարարությամբ։ Օրակարգում եղել է երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավորությունները։ Մենք դատապարտել ենք, որ գիտության ոլորտն այս տարիներին ուշադրությունից դուրս է մնացել, թերֆինանսավորվել է, որի հետևանքով նաև երկրի պաշտպանական համակարգում հնարավոր չի եղել կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այո, մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա։

Պարոն Մարտիրոսյան, հասարակության մեջ կա մեծ պառակտում, որը մեծամասամբ այս իշխանությունների որդեգրած գործելաոճի հետևանք է: Արդյո՞ք տեսնում եք այն ճանապարհը, այն բանաձևը, որը հասարակությանը կվերամիավորի՝ մեր առջև ծառացած լրջագույն խնդիրները հաղթահարելու նպատակով:

Մեր հայտարարության կարևոր կետերից մեկը դա է։ Անթույլատրելի է երկրում տիրող այն մթնոլորտը, որն արտահայտվում է թշնամությամբ, անհանդուրժողականությամբ և որն անընդհատ հրահրվում է տարբեր կողմերից։ Այսօրվա վիճակում գտնվող մեր երկրի համար դա քայքայիչ հետևանքներ կարող է ունենալ։ Հետևաբար այսօր նոր, հին, փոխվող և առհասարակ բոլոր ուժերը պետք է մտածեն մի բանի մասին՝ համախմբել կարող ուժերը Հայաստանում և Սփյուռքում։ Ի դեպ, ես կարծում եմ, որ այս պատերազմի ժամանակ մենք չկարողացանք ինչպես հարկն է համախմբել Սփյուռքը։

Բայց պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք Սփյուռքում ծավալվող հսկայական աշխատանքի թե՛ քարոզչական, թե հումանիտար աջակցության առումով։ Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո այդ տրամադրությունը վերափոխվեց համատարած հիասթափության, և հիմա շատերը նույնիսկ հետ են վերցնում Համահայկական հիմանդրամին փոխանցված գումարները՝ տեսնելով ինչ-ինչ կասկածելի գորընթացներ հիմնադրամի շուրջ։

Այո, շատ տարօրինակ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների մի մասը գնացել է կառավարություն՝ անհայտ խնդիրների և ծրագրերի լուծման ուղղությամբ։ Եթե դա ունեցել է պաշտպանական նշանակություն, ապա հիմնադրամի կանոնադրությունը դա արգելում է։ Եթե բյուջեի դեֆիցիտ լրացնելու համար է գնացել, ապա նորից արգելվում է։ Մենք դրանով կորցնում ենք վստահությունը ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում։ Մեր հիմնարկի բոլոր աշխատողներն իրենց փոքր աշխատավարձից ներդրումներ են արել այդ հիմնադրամին։ Բոլորն են արել։

Այսօր խոսում են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին, որը դուրս կհանի երկիրն այս ճգնաժամից և կայուն վիճակում արդեն կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ չափորոշիչներով ղեկավար կամ ղեկավարներ են անհրաժեշտ նշված խնդիրները լուծելու և Ղարաբաղյան հակամարտության գործընթացը մեր օգտին փոխելու տեսանկյունից։

Այն մարդը, որը կշարունակի բանակցությունները, պետք է հիանալի տիրապետի պատմությանը, միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, որպեսզի կարողանա բանակցություններում մեր դիրքերը բարելավել։ Բայց դրան զուգահեռ պետք է մեր երկրի տնտեսությունը հանել այս վիճակից։ Առանց հզոր տնտեսության մենք երբևիցե չենք կարողանալու լուծել մեր պատմական խնդիրները։ Պետք է այդ բոլոր հարցերին տիրապետել, փորձ ունենալ։ Չի կարելի, որ անփորձ մարդիկ երկիրը ղեկավարեն։ Անփորձ մարդը նույնիսկ մի փոքր հիմնարկ չի կարող ղեկավարել։ Ցավոք սրտի, մենք այս երկուսուկես տարվա ընթացքում համոզվեցինք դրանում։

Մեր քաղաքական տեսադաշտում Դուք տեսնո՞ւմ եք որևէ գործչի կամ գործիչների, որ ի զորու են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և լուծել այդ խնդիրները։

Կա մի ռուսական ասացվածք․ «Սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Անպայման կլինեն այդ մարդիկ։ Ո՞նց կարող է մեր ժողորդի, մեր հասարակության մեջ չլինեն այդպիսի մարդիկ։ Կան, պարզապես պետք է նրանց տեսնել, և դա չպետք է կախված լինի քաղաքական նախասիրություներից, այլ պետք է բխի օբյեկտիվ իրողություններից։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное