Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել. Գոհար Մելոյան Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Վարչապետը հասավ իր քաղաքական նպատակին. համոզված եմ, որ վերջինս պարտվել է. Խոսրով Հարությունյան Հայկ Կոնջորյանի «դուխը» չի՞ հերիքում ադրբեջանցիների «պորտատեղադրման» համար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍՆ աշխատակազմի պատասխանատուների հետ Գեղարքունիքում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է Մեր բոլորիս աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը. Սենոր Հասրաթյան Հայրենիքի փրկության շարժումը վաղը՝ 16։00-ին հրավիրում է հանրահավաքի 

Գերիների և կալանավորված անձանց փոխանակման հարցերով համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը:

ТАСС - Կցանկանայի Ձեզ հարցնել տնտեսական և հումանիտար խնդիրների մասին: Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպիսի տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Եվ կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին:

Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:

ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:

ТАСС - Ձեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ փախստականների վերադարձը համարվում է առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք ընդունել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն: Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է:

ТАСС - Դուք ակնկալում եք նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելական ՀՕՊ համակարգը խոցել է Երևանի կողմից «Իսկանդերից» արձակված հրթիռը․ Middle East Eye Ի՞նչ է սպասվում. Արա Վարդանյան Մատենադարանում բացվել է Արցախի ձեռագրերի ցուցահանդես Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել. Գոհար Մելոյան Շատ ցավոտ է գիտակցել, որ այլևս մեզ հետ չես․ Սևակ Խանաղյանը՝ Սոսի Խանիկյանի մասին Նիկոլին պետք է իր կողմից մանիպուլացվող Գլխավոր Շտաբ, և նրա սադրանքը հենց դրան էր ուղղված. Աղասի Ենոքյան Նիկոլը գրավում է զզգային վերջին բաստիոնը, թույլ տա՞նք. Գեղամ ՄանուկյանԱրմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ BBC-ի ադրբեջանական ծառայությունը անդրադարձել է ՀՀ ՄԻՊ հայտարարությանը Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները կհանդիպեն նախագահի հետ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա ՆովոստիԱՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն իր մտահոգություններն է ներկայացրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՎարչապետը հասավ իր քաղաքական նպատակին. համոզված եմ, որ վերջինս պարտվել է. Խոսրով Հարությունյան «Այս մարդն ընդդիմությանն ասում է, որ ցույցերը խանգարում են իրենց զավակների գտնելուն, բայց ինքը մասնակցում է Նիկոլի կազմակերպած դմփ-դմփ-հուներին» Բելորեչենսկում ադրբեջանցիները սպանել են 22-ամյա հայ երիտասարդիՍկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today Այսօրվանից այդ մարդիկ իրավունք ունեն մտածելու նաև, որ նախագահը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է. Ղազարյան Արա Սաղաթելյանն այսուհետ կարող է հանդիպել կնոջ ու երեխայի հետ․ արգելանքը հանվել է Աննա Հակոբյանը ևս անցել է Signal օգտագործելուն. Արամ ԳևորգյանՍտեղծվում է հերթական պատային իրավիճակը. Երվանդ Վարոսյան Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված. իրավապաշտպանԴմփ-դմփ-հու-ն «փարթի» միջոցառման ուղեկցող մաս չէր, այլ ճիշտ հակառակը. Հովիկ ԱղազարյանՀայկ Կոնջորյանի «դուխը» չի՞ հերիքում ադրբեջանցիների «պորտատեղադրման» համարՄարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը գրել են Ադրբեջան Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետՆախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել տեղահանված ու փախստական անձանց. Արցախի նախագահ Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է․ Դավիթ ԽաժակյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍՆ աշխատակազմի պատասխանատուների հետԳեղարքունիքում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է Մեր բոլորիս աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը. Սենոր ՀասրաթյանՀայրենիքի փրկության շարժումը վաղը՝ 16։00-ին հրավիրում է հանրահավաքի Իշխանությունն այլընտրանքային վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյանը` Արտակ Թովմասյանի առաջարկի մասին Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին Նիկոլ Փաշինյանը մտափոխվել է. գլխավոր մեսիջները` քաղաքական դաշտի խաղացողներին Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Լին ԹրեյսիԱրմեն Սարգսյանին միշտ համարել եմ Նիկոլ Փաշինյանի մոտիվացված աջակիցը․ Արա Զոհրաբյան Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է. Տիգրան Աբրահամյան Հայկ Մարությանը հրաժարվեց Տարոն Մարգարյանի կարգախոսիցՍերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվԲնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ քրգործ է հարցուվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Էրդողանը հանձնարարել է Արցախյան վերջին պատերազմի մասին սերիալ նկարահանելՉեմ վստահում Նիկոլ Փաշինյանին և չեմ կարծում, որ ունակ է անցկացնելու արդար և լեգիտիմ գործընթաց. Զոհրաբյան Ռուստամ Բադասյանը մարտի 5-ին կմեկնի ՃապոնիաՄատվիենկոն խնդրել է Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակին օգնել գերեվարված երկու հայ կանանց վերադարձնել տուն Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ
Ամենադիտված