Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ Եթե մեր երկիրը վտանգի մեջ է, բանակը պիտի ոտքի վրա լինի. Գալուստ Սահակյան (տեսանյութ) «Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի» 44-օրյա պատերազմն ապրիլյանի շարունակությունն էր՝ շատ ավելի մեծ մասշտաբով. Անդրանիկ Քոչարյան Առանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ՝ գնալ արտահերթ ընտրության. Մարուքյան «Իմ քայլի» պատգամավորները՝ քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու մասին Այսօր Ծառուկյան-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Իվետա Տոնոյան Դիմակավորված և զինված կողոպուտ՝ Գյումրիի դեղատնից. կողոպտիչը հափշտակել է դրամարկղի գումարը «Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». այսօրվա փշալարերը վաղվա հանրահավաքի համա՞ր է Արտակ Թովմասյանի պոտենցյալը, մոտեցումներն ու գաղափարներն ազգային շահերն առաջ կտանեն 

Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ․ Արմեն Գեւորգյան

Քաղաքական

Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«1․ Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։ Այս կառավարության հետագա աշխատանքը կբերի հասարակությանը նաեւ անխուսափելի բարոյական դեգրադացիայի՝ արմատախիլ անելով պատիվ, արժանապատվություն եւ ամոթ հասկացությունները։

2․ Բացի պատերազմի ամոթալի հետեւանքներից, բոլորի համար պարզ դարձավ, որ գործող կառավարությունն անընդունակ է լուծել նաեւ երկրի առաջ կանգնած՝ զարգացման ու պետական մենեջմենթի հարցերը։ Այն պարզապես ձախողում է ամեն ինչ։ Մինչեւ վերջին իրադարձությունները կառավարման փորձի ու պետական մտածողության բացակայությունը փոխհատուցվում էր բարձր հասարակական-քաղաքական լեգիտիմությամբ։ Այսօր արդեն դա էլ չկա։

3․ Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակներում գործող իշխանությունները հրաժարական են տալիս՝ հնարավորություն ստեղծելով երկրում նոր, բոլոր առումներով լեգիտիմ քաղաքական իշխանության ձեւավորման համար։ Անգամ պատերազմում պարտված քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին եւ պաշտպանել սեփական տեսակետը: 2018 թվականին այս իշխանության նախընտրական ծրագրում խոսք չի եղել Արցախյան հարցի նմանօրինակ լուծման մասին։ Ընտրողների հետ այս թեմայով պայմանագիր չի եղել։ Փոխարենը՝ եղել է հրապարակային խոստում՝ Արցախի հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնել բաց, թափանցիկ եղանակով։ Խոստումը, ինչպես գիտենք, դրժվեց։

4․ 2018 թվականին եւս կար իշխանության ճգնաժամ, որը հանգուցալուծվեց գործող կառավարության հեռացմամբ եւ մթնոլորտում, երբ բոլորը գիտակցում էին նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Միակ խնդիրն այն էր, որ 2018 թվականին անցկացված արտահերթ ընտրությունների նպատակը չէր՝ երկրում ադեկվատ քաղաքական լանդշաֆտ ձեւավորել, այլ՝ պարզապես վերջնականապես իրավականորեն ձեւակերպել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միշտ, բոլոր ժամանակներում անհրաժեշտ է խուսափել իշխանությունն ամեն գնով պահելուց։ Իրավիճակը, երբ «ես չեմ պատրաստվում հրաժարական տալ» կամ «Հայաստանում չի լինելու ուրիշ վարչապետ, բացի Փաշինյանից», իսկական ֆեոդալիզմ է։

5․ Մյուս կողմից, սովորությունը՝ ընտրողներին դիմել միայն սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Փաշինյանի կառավարման ողջ ընթացքին է հատուկ եղել։ Ցույցերի եւ հավաքների կազմակերպում համավարակի շրջանում՝ խնդրեմ։ Իսկ ահա անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում ինքը կարող է կորցնել իշխանությունը, դա նրան իհարկե չի հետաքրքրում։

6․ Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում։ Ագրեսիան, ատելությունը եւ չարությունը շուտով սկսելու են կուտակվել ոչ թե ֆեյսբուքի վիրտուալ աշխարհում, այլ՝ կոնկրետ մարդկանց մտքերում եւ սրտերում։ Դա վտանգավոր է դառնում նաեւ երկրի համար՝ նրա զարգացման հեռանկարի եւ նոր ուժով ու նոր ծավալով ծագող ծանր մարտահրավերների չեզոքացման հնարավորության առումով։

7․ Պարզ ճշմարտություն է նաեւ, որ Արցախի շուրջ բանակցությունները շարունակելու եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար բանակցողը պետք է ունենա իր ընտրողների ամուր մանդատը։ Եթե դու այդքա՛ն վստահ ես քո իրավացիության մեջ եւ ցանկանում ես շարունակել քո քաղաքականությունը, ապա նոր մանդատ ստացիր ընտրողներիցդ ու շարունակիր։ Արցախի հարցով ապագա լուծումների ֆորմատը կարող է տարբեր լինել՝ քաղաքական տարբեր ուժերի պատկերացումներում։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններում այս հարցը դառնալու է որոշիչ։ Հնարավոր չի լինելու նաեւ խուսափել Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ապահովման երաշխիքների քննարկումից։ Ո՞վ եւ ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը ստեղծված պայմաններում։ Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող որոշել հանրային տրամադրություններն այս իրավիճակում։ Միայն նոր ընտրություններն են կարող դա անել։

8․ Իշխանության լեգիտիմությունը կարեւոր է նաեւ Հայաստանի արտաքին գործընկերների համար։ Այս հարցն առայժմ չեն բարձրացնում Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Բայց դա ժամանակավոր է։ Այս երկրու երկրներին առայժմ ձեռնտու է շարունակել աշխատանքը Փաշինյանի խոցելի կառավարության հետ, որպեսզի ապահովվի ընդունված որոշումների անբեկանելիությունը։ Փաշինյանի կառավարությունն այլեւս չի կարող ունենալ նախկին նշանակությունը արեւմուտքի եւ Իրանի համար։ Արեւմուտքը հաշվարկել էր, որ Նիկոլի ավտորիտար իշխանության ամրապնդման լուռ աջակցության դեպքում կստանա որոշակի առավելություն կամ, առնվազն, կհասնի Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը տարածաշրջանային գործընթացների վրա։ Հիշեք ժողովրդավարական Եվրոպայի չեզոք արձագանքը՝ հակասահմանադրական հանրաքվեի որոշման ընդունմանը, իսկ հետո էլ՝ ԱԺ միջոցով ՍԴ նոր կազմի որոշմանը։ Նիկոլն էլ ըստ էության “գցեց” իր արեւմտյան գործընկերներին։ Երկրին պետք է նոր իշխանություն, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհի հետ նորովի հարաբերվել։

9. Ինչու՞ է անհրաժեշտ անցումային կառավարություն ձեւավորել գործող ԱԺ պայմաններում։ Այն բանի համար, որպեսզի գործընթացներն իրականացվեն բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միեւնույն ժամանակ պետք է բացառել 2018 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ ընտրությունների ողջ առերեւույթ ազնվության եւ արդարության պարագայում դրանց արդյունքներն ի սկզբանե պարզ էին, եւ երկրում չձեւավորվեց էֆեկտիվ քաղաքական լանդշաֆտ։ Մեզ պետք է լինելու հասնել ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցության, ինչը տեղի չունեցավ 2018-ին։ Անցումային կառավարությունը չպետք է ներգրավված լինի ներքաղաքական գործընթացներում, նրա գործունեության շրջանում իրավիճակը երկրում պետք է հանդարտվի, ընտրողները պետք է ժամանակ ու հնարավորություն ստանան՝ գիտակցել, թե ինչ է կատարվել՝ ինքնուրույն, առանց ֆեյսբուքյան ֆեյքային ուղեղալվացման, հիմնական քաղաքական կուսակցություններն էլ պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։ Անհրաժեշտ է, որ մթնոլորտը սառի, ընդհանուր լարվածությունն իջնի, կրքերը հանդարտվեն։ Նիկոլի գլխավորած այս կառավարության օրոք դա չի կարող տեղի ունենալ։ Անցումային կառավարությունը լինելու է ժամանակավոր, բայց իր աշխատանքը պետք է բեկումնային լինի։ Այն պետք է թույլ չտա պետականության դեֆոլտը։

10․ Ակնհայտ է նաեւ, որ այսօր բարձրաձայն հանդես եկողները հիմնականում հասարակության առավել կրթված, առաջադեմ շերտերն են՝ քաղաքականապես առավել գրագետ։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գործընթացներին հետեւել տնից՝ վախենալով ոչ թե վիրուսից, այլ, առավելապես, հնարավոր հետապնդումներից։ Շատերն առայժմ ապրում են՝ փորձելով համակերպվել իրենց նոր վշտի հետ։ Սակայն այս ամենը չպետք է ազդի սկսված քաղաքական գործընթացի ելքի վրա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։ Որոշակի պատմական ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների անխուսափելիությունն ապահովում է հասարակության հենց առաջադեմ հատվածը՝ վերնախավը։ Այդ պատճառով հենց հասարակության վերնախավն այսօր կոչված է որոշումներ կայացներ ոչ միայն իր, այլ՝ բոլորի կողմից ու բոլորի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ Եթե մեր երկիրը վտանգի մեջ է, բանակը պիտի ոտքի վրա լինի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)«Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի»Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելումասին44-օրյա պատերազմն ապրիլյանի շարունակությունն էր՝ շատ ավելի մեծ մասշտաբով. Անդրանիկ ՔոչարյանԱռանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ՝ գնալ արտահերթ ընտրության. Մարուքյան«Իմ քայլի» պատգամավորները՝ քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու մասին Այսօր Ծառուկյան-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Իվետա Տոնոյան Հարգանքի տուրք՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Դիմակավորված և զինված կողոպուտ՝ Գյումրիի դեղատնից. կողոպտիչը հափշտակել է դրամարկղի գումարը Գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը «Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». այսօրվա փշալարերը վաղվա հանրահավաքի համա՞ր էԿիրկորովը խոստացել է հայազգի Դավային ուղարկել «Եվրատեսիլ»՝ ներկայացնելու Հայաստանը (լուսանկարներ)«Այո, ես մահապարտ եմ»․ Ռուսաստանում կառավարության դեմ նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվելԱրտակ Թովմասյանի պոտենցյալը, մոտեցումներն ու գաղափարներն ազգային շահերն առաջ կտանեն Ադրբեջանում բարձր է հայատյացության և թշնամանքի մակարդակը․ ՄԻՊ-ը ներկայացրեց ապացույցներ և փաստեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության խորհրդի կազմը հայտնի է Մի հատ դուրս արի. Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա Սյունիքի մարզի պահպանվող տարածքների պահպանությունը արդյունավետ իրականացնելու համար ձեռք են բերվել նոր ավտոմեքենաներ Արցախում նախօրեին կատարվել է 48 թեստավորում, գրանցվել է վարակման 4 նոր դեպք Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել. Նրան մեղադրանք է առաջադրվել Նախագահի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին Օրվա ընթացքում պայթեցում է նախատեսվում Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտակերտում և Մարտունիում Խորհրդարանական ճեպազրույցներԼիտվացի մշակութային գործիչներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել գերիների վերադարձը ՀՀ Թոշակառուներն անհանգստացած են կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի 442 նոր դեպք է հաստատվել«Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 6-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաք կանի Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր շարունակվում են. ԱբրահամյանԹուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունըԱստղագուշակ՝ մարտի 5-ի համարՕրվա խորհուրդը«Իրավունք»․ Փաշինյանը Հայկ Սարգսյանին սաստել է «լևի» գնալու համարԱռուշ Առուշանյանի հարցերը կլուծեն. «Ժամանակ»«Ժողովուրդ»․ Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի«Ժողովուրդ»․ Ջերմոցատերերը դժգոհում են«Ժողովուրդ»․ Ոստիկանները ցույցերին մասնակցելու համար 2 անգամ պարգեւավճար են ստացել«Հրապարակ». Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել«Հրապարակ». Փաշինյանը չի վստահո՞ւմ ԱԱԾ-ին«Հրապարակ». Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնենՀօդս ցնդեց Գյումրու «հեքիաթային» ծրագիրը․ Աֆրիկայում բնակվող գյումրեցի գործարարը սառեցրել է այն. Aravot.am (լուսանկար) Մարտի 7-ին Շուռնուխում կբարձրացվի Հայաստանում ամենաբարձր եռագույնը՝ 30մ․ Գորիսի համայնքապետարան Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավորՄեր ժողովրդի զավակները պետք է նու՛յն և մե՛կ հրապարակի վրա հավաքվեն․ Արամ Ա Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել Բոինգ օդանավը. Հակոբ Ճաղարյան Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է «Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել Սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար. Արամ ՍարգսյանՈրքան գիտեմ, Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ ֆորմալ քննարկումներ են. Հովսեփ Խուրշուդյան Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակի թիրախում այժմ հայոց բանակն է. Դավիթ Ջամալյան
Ամենադիտված