Ինչո՞ւ մինչև հիմա Սահմանադրական կարգի տապալման մասով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրվել. Կիմ Բալայան
PoliticalԵս կարծում եմ՝ մեր հայրենիքն այնպիսի իրավիճակում է, որ մենք այլ ելք չունենք ու շարունակում ենք հայրենիք կորցնել: Ի վերջո, բարձրագույն պաշտոնատար անձինք, հանձին ՀՀ գլխավոր դատախազի, ինչո՞ւ մինչև հիմա Սահմանադրական կարգի տապալման մասով մեղադրանք չի առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Այս հարցը բարձրարցեց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը, որը միացել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գեղամ Մանուկյանին՝ հայտարարելով անժամկետ հացադուլ:
Կիմ Բալայանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրատեսական կյանքով չի ապրում, իսկ ստեղծված իրավիճակի մեջ բոլորս ունենք մեր մեղքի բաժինը:
«Եթե հիշում եք 2018 թվականաի մայիսի 2, երբ խորհրդարանում առաջին քվեարկությունը պետք է լիներ, ինձ հրավիրել էին Հանրային հեռուստաընկերություն և հարցրին՝ ինչ կլինի, եթե այսօր չընտրեն Նիկոլ Փաշինյանին, ես ասացի՝ Աստված չանի, եթե չընտրեն. հայը հայի արյուն կթափի: Հիմա այս նույն ժողովուրդն ասում է՝ Դու մեզ տվեցիր 5000 զոհ, կրճատեցիր մի ամբողջ սերունդ, տապալեցիր արտաքին և ներքին քաղաքականությունը, մեկուսացրիր մեր պետությունը միջազգային հարաբերություններում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կշահի ամբողջ ժողովուրդը»,- նշեց Բալայանը: