Բայդենը ԱՄՆ պատմության մեջ առաջինն է, ով նախագահական ընտրություններում ստացել է ավելի քան 80 միլիոն ձայն․ NBC
Всемирная прессаԴեմոկրատ Ժոզեֆ Բայդենը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին թեկնածուն, ով նախագահական ընտրություններում հավաքեց ավելի քան 80 միլիոն ձայն: Որոշ նահանգների իշխանությունները դեռ շարունակում են ամփոփել հանրության կամարտահայտման արդյունքները, սակայն, ըստ NBC հեռուստաընկերության, մինչ այժմ արդեն հայտնի է, որ Բայդենի օգտին քվեարկել է առնվազն 80 011 360 ընտրող, իսկ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին աջակցել է 73 881 874 մարդ: Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ ամերիկյան լրատվամիջոցների կողմից նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Բայդենը արդեն ռեկորդ է սահմանել։ Ընտրություններից հետո առաջին օրը հայտնի դարձավ, որ նա 70 միլիոն քվե է հավաքել՝ այնքան, որքան Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում ոչ մի թեկնածու չէր ստացել: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բարաք Օբամային, որը 2008-ի ընտրություններում ստացել էր 69,4 միլիոն ձայն: