«Մե՜ծ սխալներ ա արել Փաշինյանը». Սասուն Միքայելյան Գավառում 16-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակահարել է 17-ամյա երիտասարդին 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ. Միքայել Մինասյան Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Հարգանք ենք պահանջում». զոհված զինծառայողի ծնողները չեն ընդունել որդուն շնորհված մեդալը Երեկոյան սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել. Սասուն Միքայելյան Իշխանությունն ունի վարչապետի թեկնածու, որը Նիկոլ Փաշինյանն է. Հովիկ Աղազարյանը` Արտակ Թովմասյանի հայտարարության մասին (տեսանյութ) Ոստիկանության զորքերի ծառայող Արտյոմ Ալոյանը զոհվել է հորեղբոր ձեռքերի մեջ (տեսանյութ) Թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի. Գորիսի փոխքաղաքապետ Շիրակի մարզի Գետք համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակը․ ԱԻՆ 

Կտրել են հայ ռազմագերու գլուխը, այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա. ապացույցներ՝ խոշտանգումներից

Հասարակություն

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին: Մասնավորապես, խախտվել է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնեւի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության 44-րդ, 45-րդ, 47-րդ հոդվածների, 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի եւ 85-րդ հոդվածի 5-րդ մասի, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը, այն է՝ առկա են տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող եւ վերոնշյալ կոնվենցիաներով պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու բազմզաթիվ դեպքերի մասին:

Մասնավորապես՝

2020թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին եւ հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են եւ նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:

Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին եւ իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:

Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը եւ այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին,  կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաեւ պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947 թվականին ծնված Բ.Հ.-ին եւ Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով կրակոցներ արձակելով սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:

2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են եւ ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:

2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան եւ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով, իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան եւ բացահայտ առեւանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:

 «Hraparak.am» էլեկտրոնային կայքում առկա տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարվածներ են հասցրել թվով 3 ռազմագերիներին:

Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման եւ քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:

Արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռեւս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսեւորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաեւ քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի եւ գործակցության մեջ են նաեւ ռազմագերիների եւ գերության մեջ գտնվող ՀՀ եւ ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լիլիթ Կարապետյանը` գրավիչ կերպարումՀայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2 տոկոսով Մենք չենք տեսել դիպուկահարներ․ փոխոստիկանապետ. Tert.am Ես քեզ չեմ ներելու. միայն հիվանդ գլխում կարող էր ծնվել «կեցցեն մեր զոհերը» զարհուրելի նախադասությունը«Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք». Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը «Մե՜ծ սխալներ ա արել Փաշինյանը». Սասուն Միքայելյան Գավառում 16-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակահարել է 17-ամյա երիտասարդին2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ. Միքայել ՄինասյանՄարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Հարգանք ենք պահանջում». զոհված զինծառայողի ծնողները չեն ընդունել որդուն շնորհված մեդալըԵրեկոյան սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել. Սասուն Միքայելյան Շուշեցի երեխաներն արդեն նոր տուն ունեն ՍտեփանակերտումԶբոսաշրջուհին խղճացել է ներգաղթյալներին և դարձել խմբակային բռնաբարության զոհԱպրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական քարոզչությամբ վահանակներ Իշխանությունն ունի վարչապետի թեկնածու, որը Նիկոլ Փաշինյանն է. Հովիկ Աղազարյանը` Արտակ Թովմասյանի հայտարարության մասին (տեսանյութ)Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ)Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա «Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից»Ոստիկանության զորքերի ծառայող Արտյոմ Ալոյանը զոհվել է հորեղբոր ձեռքերի մեջ (տեսանյութ)Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը` i-D ամսագրի համարԹշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի. Գորիսի փոխքաղաքապետԱվարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան. Արտյոմ ԿարապետյանՇիրակի մարզի Գետք համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակը․ ԱԻՆ Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակինԱշտարակում 43-ամյա տղամարդը դանակահարել է 52-ամյա հարևանին և 50-ամյա մի բնակչի (տեսանյութ)«Սա արդեն չափից դուրս է». հղի Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել է ամբողջովին մերկԻ՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ-ում Տաթևիկ Ադումյանը` հմայիչ կերպարում (լուսանկարներ)Կհարուցվի՞ արդյոք քրեական գործ ՔՊ-ական պատգամավորի դեմ. իշխանությունների երկակի ստանդարտներըՄինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր ՀասրաթյանԱնցկացվել են հրամանատարական հավաքներ. ՊՆԼավագույն տարբերակաը կառավարության հրաժարականն է ու ժամանակավոր կառավարության ձևավորումը. քաղաքագետ Ո՞վ է առավել հետևողական եղել յուրայիններին կոռուպցիայի համար պատժելու հարցում«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածելԻշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու կապակցությամբ Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. ՔԿ Իմքայլական պատգամավորը տրամաբանական է համարում ԱԺ տարածքում դիպուկահարների ներկայությունըԱրցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը. Արայիկ ՀարությունյանԻրավիճակները կարող են բերել նրան, որ մեզ պետք կլինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ. ՄանուկյանԹուրք կուսակցապետը Հայաստանը ահաբեկչական երկիր է անվանել Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՄինչև մարտի 8-ն Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անելու իրավունք չունեն. Վազգեն ՄանուկյանՔննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք զոհված մեր հազարավոր զինվորականների կորստի համար. Աննա Կոստանյան Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը Սերժ Սարգսյանն անձամբ է պարգևատրել շախմատի առաջնության հաղթողներին Կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում․ Արմեն Աշոտյան Դիլիջանցիներն ի աջակցություն բանակի և Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների փողոց են փակելՆիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում. Mediaport
Ամենադիտված