Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է. Մանե Գևորգյանը մոտեցավ հացադուլ անող Գեղամ Մանուկյանին
ОбществоՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մոտեցավ կառավարության դիմաց հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։
«Ես եմ որոշել գալ, տեսնել, թե ինչպես է կոլեգաս։ Երեկ էլ էի եկել, բայց Գեղամը հարցազրույցի էր գնացել։ Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել սրա մասին, ինքն էլ էր հետաքրքրվում՝ ոնց են, ինչ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Գևորգյանը։
Հարցին, թե ինչու վարչապետը չի մոտենում կառավարության դիմաց հացադուլ անողներին՝ ի պատասխան վարչապետի խոսնակն ասաց, թե Փաշինյանը հիմա աշխատանքի է, աշխատում է։
Ճեպազրույցին միջամտած Գեղամ Մանուկյանն էլ նշեց, թե վարչապետի մոտենալուց ակնկալիք չունի և միևնույն է իրենց խոսակցությունից ոչինչ չի փոխվելու։