«Չելսին» հաղթեց «Ռենին»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ապահովելով
ՍպորտԱնգլիական «Չելսիի» ֆուտբոլիստները հաղթեցին ֆրանսիական «Ռենին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Կալում Հադսոն-Օդոյը և Օլիվիե Ժիրուն: Դաշտի տերերի դարպասը գրավեց Սերու Ժիրասին:
«Չելսին», չորս տուրից հետո վաստակելով 10 միավոր, երաշխավորեց իր տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: