Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 

Որտե՞ղ են պատերազմ մեկնելու համար ազատված դատապարտյալները. որոշների մասին տեղեկություն չկա

Իրավունք

Արցախյան պատերազմի օրերին ռազմաճակատ գնալու պայմանով որոշ կալանավորների խափանման միջոցը փոխվել էր, որոշ դատապարտյալներ էլ վաղաժամկետ պայմանական էին ազատվել: Մեզ հետ զրույցում, դեռևս պատերազմի օրերին, Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ չափազանց զգույշ և անհատական մոտեցում է ցուցաբերվում դիմումների ընթացքը որոշելիս, քանի որ կան դեպքեր, երբ նշված նպատակով մարդկանց հնարավորություն է տրվել հայտնվելու ազատության մեջ, բայց նրանք չեն ներկայացել իրավասու մարմնին՝ առաջնագիծ գնալու համար։ 

Պարզելու համար, թե ի՞նչ է սպասվում վերոնշյալ կալանավորներին ու դատապարտյալներին և ռազմաճակատ մեկնած քանի՞ անձի գտնվելու վայրն է անհայտ, ԼՈՒՐԵՐ․com-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն։

Ի պատասխան մեր հարցման, դատախազությունից հայտնում են, որ պայմանները խախտած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառելու միջոցներ կձեռնարկվեն, իսկ ռազմական գործողություններին մասնակցելու ցանկության դիմում ներկայացրած, բայց ռազմական գործողություններին մասնակցությունից խուսափած անձանց վարքագիծը հաշվի կառնվի նրանց խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկումների ժամանակ․ «Անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ ազատ արձակված մեղադրյալների կողմից ազատության մեջ մնալու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Այդ պայմանների խախտման վերաբերյալ փաստական տվյալների ձեռքբերման դեպքում կկիրառվեն դրանից բխող համապատասխան միջոցներ՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառելու համար։ Թեև ՀՀ իրավասու մարմինների կողմից զորակոչվելուց հետո այդ անձինք գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի տրամադրության և իրավասությունների ներքո, այդուհանդերձ, ռազմական գործողություններին  մասնակցության ցանկության մասին դիմումի առկայության պայմաններում ռազմական գործողություններին մասնակցությունից հրաժարվող անձանց պարագայում նման վարքագիծը հաշվի կառնվի նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկման շրջանակներում»,- ասում են դատախազությունից։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե մարտական գործողություններին մասնակցելու համար ռազմաճակատ մեկնած քանի՞ անձի գտնվելու վայրն է անհայտ, ապա դատախազությունից փոխանցում են, որ նոյեմբերի 24-ի դրությամբ դատախազությունը չի տիրապետում այդպիսի տվյալների․ «ՀՀ դատախազությունը չի տիրապետում խափանման միջոցի փոփոխության արդյունքում ազատություն ստացած, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակված անձանց գտնվելու վայրն անհայտ լինելու վերաբերյալ տվյալների»։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսելուն պես քերակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք ցանկություն էին հայտնել մեկնել առաջնագիծ՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ 12 կալանավորի խափանման միջոց էր փոխվել, 4 դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով էր ազատվել: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
Ամենադիտված