Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) 

Հպարտ քաղաքացիները՝ կրկին խաբված. 170 միլիոն դոլարի ոդիսականը

Վերլուծական

Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագիրը մինչ վերջերս անհայտ էր մնում: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը որոշել էր չհանրայնացնել հանգանակություններով ստացված փոխանցումների մասին տեղեկատվությունը, կայքում ևս չկար վերջնական մուտքերի ու ելքերի մասին պաշտոնական տեղեկատվություն: ԵՎ ահա, օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին։ Որպես նվիրաբերություն փոխանցված ամբողջ գումարը կազմում է 52,703,113.3952 հազար ՀՀ դրամ։ 


Ընդ որում, շեշտվում է՝ նվիրաբերված ամբողջ գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: 

Ավելորդ է անգամ նշել, որ նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին` ՀՀ քաղաքացիները և սփյուռքը կոնկրետ նպատակ է հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը կրկին Արցախի տեսանկյունից և այլն։ Սակայն, պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար։ Արդյունքում` առնվազն նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել։ Օրերս կառավարությունն ընդունեց որոշում՝ միանվագ դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Աջակցության չափը յուրաքանչյուր քաղաքացու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68-հազարական դրամ։ Նույն որոշմամբ՝ նախատեսվում են նաև այլ բնույթի աջակցություններ։ Ու ենթադրվում է, որ այդ ամենը արվելու է բյուջեին Հիմնադրամի նվիրաբերած գումարների հաշվին։ Բայց կառավարությունն այդ մասին, բնականաբար, չի խոսում։ Կարևորը՝ միջոցները դուրս են գալիս բյուջեից, ու դրանց հասցեատերը դառնում է կառավարությունը։

Նույնը վերաբերում է նաև առողջապահական բնույթի միջոցառումներին, որոնց մեջ, հավանաբար, մտնում են նաև կորոնավիրուսով վարակվածների և վիրավորների բուժսպասարկման հետ կապված ծախսերը։ Հետաքրքիր է, եթե չլինեին հանգանակություններն ու նվիրատվությունները` այդ ծախսերը ինչի՞ հաշվին պիտի կատարվեին։ Թե՞ պիտի ասեինք՝ փող չկա, ու վերջ։ Ի վերջո, սա պետություն է, որը պարտավոր էր սեփական միջոցների հաշվին լուծել Արցախից տեղահանվածների առաջին անհրաժեշտության այն խնդիրները, որոնք ծագել էին պատերազմի հետևանքով, և ոչ թե հույսը դներ հանգանակությունների վրա։ Հանգանակությունները ծախսելու շատ ավելի այլ տեղեր կային։ Թե Հիմնադրամից պետական բյուջեին ինչքան գումար է նվիրաբերվել մինչև հիմա, առայժմ գաղտնի է պահվում։ Հայտնի է սակայն, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 170 մլն դոլար։ Այդ գումարը գոյացել է իրավամբ համահայկական ջանքերի շնորհիվ՝ սփյուռքից այդ օրերին էին փոխանցում թերևս ողջ կյանքի ընթացքում կուտակածը, մարդիկ վաճառում էին բնակարանները, ավտոմեքենաները և գումարը ուղղում Հիմնադրամին, երեխաները փողոցում ապրանք էին վաճառում և այդ գումարը ուղղում Հիմնադրամին, գյուղացիները մորթում էին անասուններին և մսի վաճառքից առաջացած գումարը ուղարկում Հիմնադրամին: Սա մի պարագայում, երբ ազգընտիր երեսփոխանները շարունակում էին պարգևավճարներ ստանալ և չէին էլ մտածում՝ հիմնադրամ այդ գումարները ուղղելու մասին, թերևս նրանք բոլորից լավ էին տեղյակ հավաքվող միլիոնների ապագա ճակատագրին: 

Այս կառավարությունը, ինչպես բոլոր նախկինները, հանրության մեծ մասի մոտ չունի վստահություն, քանի որ բյուջեն ուղղակի մսխում է պարգեւավճարներ տալով: Հիշեցնենք, որ պատերազմական թեժ օրերին, երբ հայ զինվորն ու կամավորները կենաց ու մահու կռիվ էին տալիս ռազմաճակատում, իսկ նրանցից շատերի ընտանիքները մատնված էին սովի, քանի որ աշխատող ու կերակրող ուժը ռազմի դաշտում էր, ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր 2021 թ․ բյուջեում 23 մլրդ դրամ ավելի պարգեւավճարներ հատկացնելու հարցը: Թեեւ դեռ հայտնի չէր ռազմի դաշտում կռվողների կյանքի ու առողջության հարցը, թե ինչ ավարտ կունենա պատերազմը, քանի զոհ կունենանք, քանի հաշմանդամ։ Չէ՞ որ այս ընտանիքներին պետությունը պարտավոր է օգնել: Քննարկվում էր, որ պետական համակարգի պարգեւատրումների չափը 2021թ․ կկազմի 18 մլրդ 825 մլն դրամ, որը, ի դեպ, 21 մլն-ով գերազանցում է 2020-ի բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված գումարը։ Ինչպես երևում է, Հայաստան համահայկական հիմնադրամի գումարներներն էլ իշխանությունները պատրաստվում են ծախսել հենց այս սուրբ գործի իրականացման վրա…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Ամենադիտված