Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ ՀՀ նախագահին. Փաշինյան Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) Մեր հաղթանակն այնքան մոտ է, որ դուք էլ չեք պատկերացնում. Իշխան Սաղաթելյանը` հանրահավաքի մասնակիցներին Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան. Tert.am (տեսանյութ) Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների. Արտակ Բեգլարյան «Առանց Նիկոլ Հայաստան». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթը` Երևանում (տեսանյութ) «Այն, ինչ մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին». Վազգեն Մանուկյանը հայտարարեց` երկուշաբթի օրը կլինի հանրահավաք Օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից. Արա Այվազյան ՀՀ նախագահը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար 

ՀՀ նախագահը՝ British Petroleum-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ իր հարաբերությունների մասին

Քաղաքական

Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարցազրույցում անդրադարձել է British Petroleum–ի հետ ժամանակին իր ունեցած հարաբերություններին:

«Իմ հարաբերությունները BP-ի հետ շատ պարզ են․ 2000-ականների սկզբին, երբ առողջությունս վերականգնեցի և այլևս պետական ծառայող չէի, ազատ մարդ էի, զբաղվում էի գործարարությամբ, ինչպես նաև ակադեմիական կյանքով, Քեմբրիջի համալսարանում իմ կենտրոնն ունեի, նաև խորհրդատվական ծառայություններ էի մատուցում:

Տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, միաժամանակ այդ տարիներին նաև գլոբալ էներգետիկ խորհրդի հիմնադիրն էի, հետո՝ նախագահը: Այդ խորհուրդը գործում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Երեք տարի լինելուց հետո ուրիշ նախագահներ եկան: Ինչ-որ իմաստով մասնագիտացած էի ժամանակակից տեխնոլոգիաների, տելեկոմի և էներգետիկայի ոլորտներում, և BP-ին ինձ առաջարկեց աշխատել իրենց հետ մեկ կոնկրետ ծրագրի շրջանակներում: BP-ն ծրագիր ուներ գնել ռուսական նավթային հսկա ТНК ընկերությունը: Նախ և առաջ, ես ճշտեցի մեր ռուս գործընկերների հետ, նրանք մեծ ցանկություն ունեին, ուրախ էին, որ ես պետք է լինեմ հենց այդ բանակցող-խորհրդատուն: Ես չէի բանակցում կոմերցիոն իմաստով, խոսքը քաղաքական տարրի մասին է: Ես լծվեցի այդ գործին: Ընդ որում՝ իմ պայմանագիրը շատ հստակ ասում էր, որ ես միայն ա՛յդ հարցով եմ իրենց հետ աշխատում, իմ պահանջով այդ պայմանագրի մեջ հատուկ կետ մտցվեց, որ որևէ մեկն ինձնից չի կարող նույնիսկ կարծիք հարցնել Կովկասի մասին, որովհետև ես այդտեղ շահերի կոնֆլիկտ ունեմ: Այսինքն՝ ես չեմ կարող անկողմնակալ կարծիք տալ, որովհետև հայ եմ, և Հայաստանն ինձ համար ամեն ինչից վեր է: Եվ որևէ մեկը նույնիսկ չի փորձել: 1-2 տարվա աշխատանքի արդյունքում՝ ոչ միայն BP-ի, այլև ռուսական կողմի հետ, ներառյալ Ռուսաստանի արտգործնախարարությունը, էներգետիկայի նախարարությունը, մենք հաջողությամբ ավարտեցինք: Պայմանագիրը ստորագրվեց 2003 թվականի հունիսի 23-ին, ռուս-բրիտանական մեծ բիզնես ֆորումի շրջանակում: Այն ժամանակ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ ջերմ էին։ Այդ ֆորումին, ստորագրմանը ես ներկա էի, ներկա էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, նաև BP-ի ղեկավարությունն ու ТНК-ի Միխայիլ Ֆրիդմանը, Վեքսելբերգը, Լեն Բլավատնիկը և մյուսները: Այդ օրը հաջողությամբ ավարտվեց, և դրանով ավարտվեց իմ գործունեությունը BP-ի հետ:

Մնացածը հիվանդագին, շատ ցանկալի, ֆինանսավորված ցանկությունների արդյունք է՝ կապել դա ինչ-որ բացարձակ հիմարությունների հետ»,- պատմել է նա

Սարգսյանն անդրադարձել է նաև Եվրատլանտյան անվտանգության խորհրդի աշխատանքներին ժամանակին իր ունեցած մասնակցությանը: «Դա նորից 17 տարի առաջ էր, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ստեղծեցին հատուկ հանձնաժողով, որը աշխատեց 2.5 տարի: Դրա նպատակն էր տեսնել, թե ապագայում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, ինչպիսի մարտահրավերներ: Այդտեղ ավելի քան 30 մասնակիցներ կային, որոնց մեջ էին Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին արտգործնախարարներ, ռուսական արտաքին հետախուզության ղեկավարը, ռուսական գլխավոր շտաբի ղեկավարությունը, գեներալներ, որոնք մասնակցել էին Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական  զենքերի կառավարման պայմանագրերի ստեղծմանը: Նույնն էլ ամերիկյան կողմում էր: Եվ տարբեր տեղերից պրոֆեսիոնալների էին հրավիրել: Ինձ հրավիրել էին որպես պրոֆեսիոնալի: Ես հրավիրվել էի որպես անձ: Եթե հայ ես, գուցե նաև մի քիչ էլ հպարտ լինես, որ քո նախկին վարչապետը հրավիրվել  է որպես մասնագետ և էներգետիկ անվտանգության գծով մասնակցում է այս ժողովներին:

Ինչ-որ մարդիկ ժամանակ և փող են դրել, գնացել գտել են, որ այդ հսկայական քանակով փաստաթղթերի մեջ կա մի փաստաթուղթ, որը գրել էր խմբի անդամներից մեկը, որ Թուրքիայից էր, նախկին արտգործնախարարն էր` Հիքմեթ Չեթինը: Նա շատ հետաքրքիր մարդ էր, ծագումով՝ քուրդ: Չեթինն իր անձնական կարծիքն էր այդտեղ գրել, որ՝ կարծում է՝ Թուրքիան ապագայում կայսերական հավակնություններ է ունենալու և ուզենալու է ավելի մեծ դեր ունենալ տարածաշրջանում: Սա անձնական կարծիք էր: Մարդիկ, ովքեր գտել էին դա, մեկնաբանել էին, թե՝ տեսեք, պարոն Սարգսյանն այս բոլորի հետ միասին․․․Դավադրության տեսություն, չգիտեմ ինչ... Դա աբսուրդ է, իհարկե: Իրականությունը հետևյալն է՝ մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք 10-15 տարվա ապագային միտված ցանկացած վերլուծության, քանի որ, ցավոք սրտի, պարոն Չեթինի այդ փոքրիկ հոդվածն իրականություն դարձավ, և մենք դրա զոհերից մեկն ենք: Եթե ուշադրություն դարձնեինք ժամանակին, եթե ամեն տարի հսկայական տեմպերով աճող թուրքական վտանգը տեսնեինք, գուցե այս պատերազմին ավելի լավ պատրաստված լինեինք»,- ասել է նա՝ հավելելով,- «Ես աշխատել եմ և՛ ֆրանսիական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական, և՛ չինական, և՛ հնդկական ընկերություններում: Կարող են որոշել, որ ես բոլորի լրտեսն եմ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տղամարդու «ուժը» վերականգնող բնական միջոցները Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ ՀՀ նախագահին. ՓաշինյանՎեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) «Ազգ ... Բանակ ... եւ Միասնական հաղթանակ»․ Սոֆի Մխեյան Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը՝ ողջ փայլով. Ռուբեն Մելիքյան Պետական պահպանության ծառայության ղեկավարը Բաղրամյան պողոտայում է Մեր հաղթանակն այնքան մոտ է, որ դուք էլ չեք պատկերացնում. Իշխան Սաղաթելյանը` հանրահավաքի մասնակիցներինԵս պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան. Tert.am (տեսանյութ) Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների. Արտակ Բեգլարյան«Առանց Նիկոլ Հայաստան». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթը` Երևանում (տեսանյութ)«Մենք դա էինք պահանջում և նույն կարծիքն ունեցավ Արմեն Սարգսյանը». Մանուկյանը շնորհավորեց հանրահավաքի մասնակիցներինԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ղրիմը՝ որպես ռուսական տարածք․ Բայդեն«Այն, ինչ մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին». Վազգեն Մանուկյանը հայտարարեց` երկուշաբթի օրը կլինի հանրահավաքՍա շատ վտանգավոր պահ է. Ռուբեն Վարդանյան«Յուվենտուսը» մրցաշրջանի առաջին կեսին 113,7 միլիոն եվրոյի վնաս է կրելՕտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից. Արա ԱյվազյանՀՀ նախագահը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծըՍտրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Պատրաստ եմ աջակցել ձեզ. ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ Նիկոլ Փաշինյանը հարվածել է Հայաստանին, Սփյուռքին, Արցախին․ Անդրանիկ ԹևանյանՄենք պարտվե՞լ ենք, թե՞ մեզ դիտավորյալ տարել են ստորացուցիչ պարտության. Կարեն Բեքարյան Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել Միակ լեգիտիմ կառույցը բանակն է, և ճիշտ է անում, որ չի ենթարկվում ապիկար իշխանություններին. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում հանրահավաքն ընդմիջվեց 1 ժամով. ընդդիմադիրները սպասում են նախագահի որոշմանըԻ՞նչ են ասել ԳՇ պետը և ՊՆ նախարարը Կապանի համայնքապետին. Փարսյանը փակագծեր է բացում Գերիների, ԼՂ կարգավիճակի, օտարերկրացիների մուտքի մասին.պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել Հայի կողմից հային ատելն այն է՝ ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը․ Նաիրա ԶոհրաբյանԹուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան Ժերար Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության հոդվածովԵս համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկություններով հետ կուղարկի փաստաթուղթը. Վազգեն Մանուկյան ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված Վիտալի Բալասանյանը եւ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքինՎարչապետի աթոռը զբաղեցրած անձի կողմից արվեց կոնկրետ քայլ՝ գլխատել Զինված ուժերը․ Արծվիկ Մինասյան Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տեսանյութով Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը Ռուսաստանցին որոշել է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնումԲաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը․ ՈՒՂԻՂԴանակահարություն Ազատության հրապարակում. մեկ անձ ձերբակալվել է Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը կրկին հանդիպել են, այս անգամ՝ նախագահականում. 168.amԻշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում․ Հայրենիքի փրկության շարժումՄի ուրվական է շրջում Հայաստանում, դա Նիկոլն է․ Աշոտ ՄինասյանՁերբակալվել է Հակոբ Հովհաննիսյանը. ըստ ոստիկանների՝ նա կասկածվում է իմքայլական պատգամավորին հայհոյելու մեջԱյս պահին կարևոր եմ համարում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դիրքորոշումները․ Աբրահամյան Արարատ Միրզոյանն այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակինՆրանք պետք է լրջանան և լուրջ քաղաքական որոշում ընդունեն․ Արտակ Զաքարյանը՝ իշխանության մասին«Վազգեն ըըը, Վարդգես ըըը, Հակոբ... ». «Իմ քայլ»-ի պատգամավորը շփոթվեց թիմակից պատգամավորի անունն ասելիս2020 թ. արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք. Գոռ Աբրահամյան
Ամենադիտված