Փարիզի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը. Ֆրանսիայի ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՓարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ոչ էլ Ֆրանսիային: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:
«Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ոչ էլ Ֆրանսիային, ո՛չ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային: Սա Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունը չէ, սա Հայաստանի քաղաքականությունը չէ, սա մեր գործընկերների քաղաքականությունը չէ»,- ասել է նա` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձեւի ընդունումը: