«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների հարցը կրկին օրակարգ կբարձրանա «Ժողովուրդ». Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա «Հրապարակ». Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչքը՝ Երեւանի օդային տարածքում «Ժողովուրդ». Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին «Իրավունք». Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց «Հրապարակ». Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները «Ժողովուրդ». Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել «Հրապարակ». Փաշինյանը «տրեվոգ» է տվել ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասին 

«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

Հասարակություն

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: 

«Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ  կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը:

«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի տեսլականին, շարունակում է Հայաստանին իր աջակցությունը: Պատերազմի առաջին իսկ օրվանից ապագա «Ազնավուր» կենտրոնի տարածքը ծառայում է որպես օգնության բաշխման միասնական շտաբ, որտեղից «ՎԻՎԱ. բժիշկներ և կամավորներ՝ հանուն Հայաստանի» հիմնադրամի գործընկերների հետ աջակցություն է ցուցաբերվում հիվանդանոցներին ու բժիշկներին: Ոլորտին ուղղված աջակցության շրջանակներում ձեռք է բերվել նաև շտապօգնության մեքենա՝ կահավորելով անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով։

«Միաժամանակ համագործակցում ենք Առողջապահության, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ Հայաստանում և Արցախում՝ փորձելով արագ արձագանքել ոլորտներում առաջացող կարիքներին:  Սերտորեն համագործակցում ենք նաև սփյուռքի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հումանիտար օգնության հավաքագրմանն արտերկրում և համակարգելով ՀՀ տեղափոխման աշխատանքները։ Մասնավորապես, ի հավելումն նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ուղարկվելիք 35 տոննա բեռին, մենք արդեն իսկ օգնել ենք Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխել մի քանի տասնյակ տոննա դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով ենք ապահովել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։ Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին:  Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա: Այնուամենայնիվ, քանի որ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևորագույն առանցքներից է, այժմ կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ընկերներին և կամավորներին՝ մեզ հետ և, այսինքն, Արցախի՛ հետ լինելու համար: Այսուհետ հանրությանը կներկայացնենք մեր նորությունները և աշխատանքային առօրյան սոցիալական ցանցերում՝ «Ազնավուր» հիմնադրամի էջի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների հարցը կրկին օրակարգ կբարձրանա«Ժողովուրդ». Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա«Հրապարակ». Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչքը՝ Երեւանի օդային տարածքում«Ժողովուրդ». Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին«Իրավունք». Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց«Հրապարակ». Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները«Ժողովուրդ». Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել«Հրապարակ». Փաշինյանը «տրեվոգ» է տվել«Ի՜նչ ուրախ եք, ինչպե՜ս եք հրճվում». Աննա Հակոբյանի լուսանկարը զայրացրել է օգտատերերինՈրքա՞ն մարդ է եղել Հանրապետության հրապարակում Փաշինյանի ելույթի ժամանակԳարո Փայլանը կոչով դիմել է հայ ժողովրդին «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել. կա տուժած Բաղրամյան պողոտան՝ այս պահին (տեսանյութ) «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է...». Դավիթ Ամալյան ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերով. Դեժավյու (լուսանկարներ) Մաման Հրապարակում է, պապան՝ Օպերայում․ Տաթև Հովակիմյան ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ՀՀ ԶՈւ-ին չխառնվել Հայաստանի ներքին քաղաքականությանըՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասինՏեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար)Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը. գեներալները ազդանշան են ուղարկել Փաշինյանին Սիսիանի համայնքապետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինԱրայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել․ Ալեն Սիմոնյան ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին․ «Փաստինֆո» Այն, ինչ այսօր կատարվում է մեր ժողովրդի հետ, ինձ ստիպում է շրջանցել բարեկրթության բոլոր սահմանները. Հասրաթյան Թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները. Արփինե Հովհաննիսյան Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի ԱԱԾ տնօրենն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են վերջինիս աշխատասենյակում. 24news.amՔաղաքացին քաղցրավենիք է հյուրասիրում ոստիկաններին (տեսանյութ) ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածելՎազգեն Մանուկյանը կոչ է արել «Իմ քայլի» պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջինԻրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. Սաիդ ԽաթիբզադեԱլիևը կրկին սպառնացել է ՀայաստանինՊահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի մի շարք կուսակցություններ Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան. Արամ Ա Քաջարանի համայնքապետը կոչ է անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերինԻնչո՞ւ են լռում իշխանությունների գրպանային իրավապաշտպանները«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանըԵս զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը. ՓՊ նախագահ (տեսանյութ) Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է. Մովսես ՀակոբյանԷրդողանն ու Ալիևը սրան ոնց ուզում` տշում են. Շարմազանովը` Փաշինյանի մասինՌազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ․ Վիգեն Սարգսյան Գլխավոր շտաբի ներկայացուցիչները կկանգնեն ժողովրդի կողքին մինչև վերջ. Լևոն ԵրանոսյանՊուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին. ՀՀ վարչապետի աշխատակազմ
Ամենադիտված