Սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն․ վարչապետը՝ գործադիրում տեղի ունեցած փոփոխությունների մասին
ՔաղաքականԿառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գործադիր մարմնում տեղի ունեցած փոփոխություններին։ Վարչապետը նկատեց, որ այսօր տեղի է ունենում նորացված կազմով կառավարության առաջին նիստը։
«Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն։ Առաջիկայում մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար և նորանշանակ նախարարներին մաղթեց հաջողություն: