Թող 15-20-օրյա հանգստով ապահովեն․ զինվորները գտնվում են անկայուն հոգեբանական վիճակում, հյուծված են․ ծնող
Society«Երեխաները 45 օր պայքարել են մահվան աչքերին նայելով։ Լավ, ընդունում ենք ծառայող են, պարտավոր են։ Մեկ ամսվա ծառայող երեխաները սեպտեմբերի 27-ից կանգնել դիրք են պահել։ Լավ, կարիքը եղել է, արել են։ Պատերազմի սկզբից մինչ օրս նրանք գտնվում են անկայուն հոգեբանական վիճակի մեջ, բոլորը՝ հյուծված։ Ինչպես Արայիկ Հարությունյանն էր ասում՝ ամբողջ բանակը տառապում է կորոնավիրուսով, թութքով, դիզինտերիայով, հյուծված է, եթե անգամ իրենք են դա շեշտում՝ ինչո՞ւ մեր երեխաներն չեն ապահովում հանգստով, բուժզննումով։ Մենք ոչ մի ֆինանսական աջակցություն չենք ուզում պետական ատյաններից, մենք պատրաստ ենք մեր երեխաներին տանել բուժզննման և ապահովել իրենց հանգիստը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ շենքի դիմաց ակցիա իրականացնող ժամկետային զինծառայողի ծնողը։
Նա նշեց՝ զինծառայողներին թող գոնե 15-20-օրյա հանգստով ապահովեն․ «Ըստ ստորագրած «հռչակավոր պայմանագրի» ռուսական զորքերի տեղակայմանը զուգահեռ պետք է տեղահանվեին հայկական զորքերը»,- նշեց նա։