Հարազատները չգիտեն, թե որտեղ են իրենց զինվորները․ զինծառայողի հարազատ
ՀասարակությունՊՆ շենքի դիմաց ակցիա իրականացնող ժամկետային զինծառայողի ծնողը նշում են, որ տարբեր զորամասերում գտնվող զինծառայողները նույն խնդիրներն են մատնանշում՝ հանգստի կազմակերպուման, առողջական օգնություն և ապահով կացության ապահովում։ Լրագրողների հետ զրույցում զինծառայողի հարազատ Մանուկ Խաչատրյանը նշեց, որ զինվորներից ստանում ենք նույն հաղորդագրությունները։
«Հասկանալի է, որ մշտական տեղակայման վայր չունեն, զորամասերը ռմբակոծված են, բայց 16-17 օրը բավականին երկար ժամանակ է տարրական պայմաններ ստեղծելու համար։ Զինվորները քնում են գետնին, առանց վերմակի, առանց հիգիենա պահպանելու։ Շատ ծնողներ ահազանգում են, որ իրենց զինվորն ունի թեթև վիրավորում, բայց չի ստանում բժշկական աջակցություն, չունի ստուգվելու հնարավորություն։ Ես իմ հարազատի հետ խոսում եմ 10 բառից 8-ը հազում է, ցավեր ունի ու դժվար չէ պատկերացնել, թե այս պայմանները ինչ հետևանքներ կարող են առաջացրած լինեն»,- ասաց նա։
Նա նշեց՝ իրենք լիովին հասկանում են իրավիճակը հասկանալի է և չեն ուզում տպավորություն լինի, թե ուզում են իրենց զինվորներին փրկել բանակից, այլ պարզապես պատշաճ վերաբերմունք ենք պահանջում։
«Ծնողներից շատերը նույնիսկ չգիտեն իրենց զինվորի գտնվելու տեղը։ Նրանք ահազանգում են, որ մշտական տեղակայման վայրերից զինվորներին տեղափոխում են այլ վայրեր, պատերազմական պայմաններում դա հասկանալի էր, բայց հիմա՝ ոչ»,- ասաց Մանուկ Խաչատրյանը։