Ես ոչ մի հույս չեմ կապում այն դիվանագիտության հետ, որի ղեկավարը Արա Այվազյանն է. Մարուքյան
ПолитическиеԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի մասին` անդրադառնալով նրա` այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրած այն հայտատարությանը, թե` «Մենք պարտվել ենք ռազմի դաշտում, ոչ թե դիվանագիտության». «ԱԳ նախարարը այսօր մի խայտառակ հայտարարությամբ հանդես եկավ և ես ոչ մի հույս չեմ կապում հայկական դիվանագիտության հետ, որի ղեկավարը այդ ԱԳ նախարարն է: Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասելիք չունեմ նրանից»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը: