Որևէ մեկը հող չի հանձնել և ես չեմ գտնում, որ վարչապետը պետք է հեռանա. Արփի Դավոյան (տեսանյութ)
PoliticalՊատերազմից հետո մենք պետք է համախմբվենք, հանգիստ մթնոլորտում շարունակենք աշխատել, իսկ մարդիկ չեն ուզում դա ապահովել: Մենք պարտավորություններ ունենք, և պետք է կատարենք դրանք: Ռազմական դրությունը որևէ կապ չունի քաղաքական գործընթացների հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: Հարցին, թե կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո վարչապետն այսուհետ ինչպես պետք է բանակցի, իմքայլական պատգամավորը պատասխանեց`շատ հանգիստ:
«Հրադադարի երեք հնարավորություն է եղել և Ադրբեջանը երեք անգամ էլ խախտել է պայմանավորվածությունը և այդ փաստաթուղթը հնարավոր չէր ստորագրել»,- ասաց Դավոյանը:
Հարցին, թե այդքանից հետո պատգամավորն ինչպես է փողոց դուրս գալիս, պատասխանեց` շատ հանգիստ:
«Որևէ մեկը հող չի հանձնել և խնդրում եմ վերջացրե´ք այդ թեզերը: Դուք գիտե՞ք, թե իշխանության ներկայացուցիչները ինչպիսի անձնական կորուստներ են ունեցել. որևէ մեկիդ դա հետաքրքիր չէ: Մենք բոլորս ունեցել ենք նույն զգացողությունները, նույն ցավն ու կորուստները»,- ընդգծեց պատգամավորը: Մանրամասները` տեսանյութում:
Արփինե Հակոբյան