Սահմանները կարող են ճշգրտվել մեկ ամսից ավելի ժամանակահատվածում. Արփի Դավոյան (տեսանյութ)
ПолитическиеԸստ համաձայնագրի` 5 կիլոմետր տարածքը պետք է հսկվի խաղաղապահների կողմից, իսկ հիմա դեռ կատարվում է սահմանների ճշգրտում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը` անդրադառնալով Բերձորի մասով հարցին:
«Մենք ունենք քաղաքացիների, բնակիչների անվտանգության խնդիր, սահմանների ճշգրտումից հետո բոլոր հարցերը կկարգավորվեն: Այս պահին որևէ մեկը որևէ բան չի կարող երաշխավորել, որովհետև տեղի են ունենում գործողություններ և բանակցություններ, իսկ սահմանները կարող են ճշգրտվել մեկ ամսից ավելի ժամանակահատվածում»,- ասաց Դավոյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Արփինե Հակոբյան