Մենք պարտվել ենք, բայց ես համաձայն չեմ, որ պարտված իշխանությունը չի կարող լինել իշխանություն. իմքայլական պատգամավոր
ՔաղաքականՈրևէ մեկը երջանիկ չէ. բոլորս անցել ենք պատերազմի արհավիքի միջով, բոլորս, առանց տարբերության, ունեցել ենք մեր ցավը, վիշտն ու պարտությունը: Որևէ մեկը չի հրաժարվում պարտությունից, չի ասում, որ այս պարտությունը իրենը չէ, բոլորս պարտավոր ենք հետպատերազմյան Հայաստանում ունենալ հանգիստ և խաղաղ երկիր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: «Այս պահին մենք ունենք բազմաթիվ խնդիրներ` գերիներ, անհետ կորածներ, անտուն մնացած քաղաքացիներ, հասկանո՞ւմ եք ՀՀ-ում և ԱՀ-ում այս պահին այնպիսի իրավիճակ է, երբ գալիս են ինչ-որ մարդիկ և ասում են` վարչապետը պիտի հեռանա, կառավարությունը պիտի հեռանա»,- ասաց պատգամավորը: Դավոյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիրների օրակարգը չի փոխվել. «Կան ինչ-որ մարդիկ, որոնք և´ պատերազմից առաջ, և´ հետո ունեն նույն օրակարգը, պարզապես այսօր իրենք այդ օրակարգը այլ կոնտեքստով են ուզում լցնել, որը այս պահին համարում եմ սխալ: ՀՀ-ն պատերազմի ավարտի օրը կնքել է համաձայնագիր, ստորագրել է հայտարության տեքստը, որը հրադադարի մասին էր: Մենք պարտվել ենք այս պատերազմի ընթաքցում, և ես համաձայն չեմ, որ պարտված իշխանությունը չի կարող լինել իշխանություն»,- կարծում է Դավոյանը: