80 ադրբեջանցի զինվորականներ մտել են Սոթքի հանքավայր եւ աշխատակիցներին 1 ժամ ժամանակ տվել հեռանալու համար (տեսանյութ)
SocietyՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Հարությունյան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։
Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։
Պատկան մարմիններ արձագանքեք»։
Հենց նոր տեղեկացրեցին , որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք։
Posted by Harutyun Babayan on 2020 թ. նոյեմբերի 26, հինգշաբթի
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որպեսզի դուրս գան:
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ Հիմա կասեք, էս ինչ ես խոսում, բայց դե էտա, աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․
Posted by Կարեն Հովհաննիսյան on 2020 թ. նոյեմբերի 26, հինգշաբթի