Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը. Վահե Դավթյան
Բլոգոսֆերա
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոթքի հանքի շահագործման հնարավոր կասեցումը հանգեցնելու է նաև բազմաթիվ սոցիալ֊տնտեսական խնդիրների առաջացմանը։
Բացի նրանից, որ հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը։
Միաժամանակ, պարալիզացման վտանգի տակ է հայտնում նաև «Հարավկովկասյան երկաթուղին», որի բեռնաշրջանառության ամբողջ ծավալի 50%֊ն ապահովվում է Սոթքից Արարատ իրականացվող հանքաքարի փոխադրումների շնորհիվ։