Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 

ԵՄ-ն ստիպելու է Թուրքիային ընդունել ՆԱՏՕ-ի բարեփոխումների ծրագիրը

Թուրքիա

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի  միջև հարաբերություններն ամրապնդելու և վետոների դրման գործընթացը բարդացնելու նպատակով  անդամ երկրներին ներկայացվել է բարեփոխումների նոր ծրագիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է DemokratHaber լրատվական կայքը, վկայակոչելով գերմանական լրատվական գործակալությունները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին հայտարարությունից մեկ տարի անց պատրաստ է բարեփոխման նախագիծը, որի նպատակն է «նոր կյանք» տալ դաշինքին: Գերմանական DPA լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի նախաձեռնությամբ ստեղծված փորձագետների հանձնաժողովը, որի կազմում էին նախկին նախարարներ և դիվանագետներ, ավարտել է բարեփոխումների նախագծի զեկույցը:

Բարեփոխումների նախագիծը, որը բաղկացած է 140 կոնկրետ առաջարկներից, ուղարկվել է ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների և քննարկվելու է Բրյուսելում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք  ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Նախագիծը ներառում է այնպիսի առաջարկություններ, ինչպիսիք են`անվտանգության սպառնալիքների  կամ միջազգային ճգնաժամների նկատմամբ արագ քաղաքական արձագանքների մեխանիզմների ստեղծումը, անդամ երկրների նախարարների կողմից հաճախակի հանդիպումների իրականացումը, որոնք կօգնեն անդամ երկրներին գնալ ավելի սերտ համագործակցության։ Նախագիծը ունի նաև առաջարկներ, որոնք սպասվում է, որ առաջացնելու են թուրքերի դժգոհությունը, և նույնիսկ կարող են արգելափակվել նրանց կողմից։ Ըստ գերմանացի վերլուծաբանների, Եվրամիության ճնշումների ներքո ի վերջո Թուրքիան ստիպված է լինելու ընդունել այդ առաջարկությունները։

Ըստ Deutsche Welle Türkçe-ի կազմած զեկույցի, բարեփոխումների ծրագրի մեջ կա նաև այնպիսի կետ, որով առաջարկվում է  հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներին հնարավորություն տալ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների շրջանակներում  իրականացվող քննարկումներին: Այս առաջարկի նպատակը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հետագա ամրապնդումն է, սակայն, թվում է թե անխուսափելի է այն փաստը, որ կիպրական խնդրի պատճառով Թուրքիան այս առաջարկի վրա վետո է դնելու: Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, և օգտագործում է «Հարավային Կիպրոսի հունական ղեկավարություն» անվանումը։ ԵՄ-ն վերջերս լքած Բրիտանիան նույնպես այդքան էլ կողմ չէ ՆԱՏՕ-ԵՄ  մերձեցման պլանին: ԵՄ երկրները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Հարավային Կիպրոսն է, Ավստրիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Մալթան և Շվեդիան:

Անկարան նախկինում ևս  աչքի է ընկել նման առաջարկների արգելափակման գործում։2017թ․-ին նա արգելափակել էր Ավստրիայի ընդգրկումը ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերում ՝ Վիեննայի հետ ունեցած քաղաքական լարվածության պատճառով: Բացի այդ ակնկալվում է, որ Թուրքիայից բացի նաև Հունգարիան դուրս կգա դաշինքի անդամ երկրների որոշումներին վետո սահմանելը բարդացնելու առաջարկի դեմ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
Ամենադիտված