Հայկ Մամիջանյանին մեղադրանք առաջադրվեց
BlogosphereՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Այդ առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»։