«Պահանջում ենք մեր զինծառայողներին վերադարձնել ժամանակին, քանի սահմանը չի փակվել»
Общество«Մենք մեր երեխեքին ենք պահանջում, մեր երեխեքը մեռել են, դուք աթոռի կռիվ եք անում։ Էս ի՞նչ երկիր ա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասում են զինծառայողների հարազատները, որոնք մի քանի օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց։
Նրանք բոլորին կոչ ենք անում միանալ իրենց․ «Եթե գոնե մի վայրկյան մտածում եք մեր երեխաների մասին, միացե՛ք։ Միայն տնից մնալով ու սգալով չէ։ Մենք պահանջում ենք մեր ժամկետային զինծառայողներին հետ վերադարձնել ժամանակին մինչև սահմանը չի փակվել: Մենք չենք ուզում մեր երեխաների ճակատագիրն էլ լինի այնպիսին, ինչպիսին մեր մյուս երեխաներինը, որոնք մնացել են գերիներ։ Ինչի՞ պետք է մեր երեխաները այդ ճակատագրին արժանանան»,- նշում են նրանք։
Նրանց պահանջն է, որ երեխաները շուտ վերադարձվեն իրենց, քանի որ գնալով ավելի վտանգավոր է դառնում․ «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Բերձորը հանձնվելու է Ադրբեջանին, ոչ ոք չի կարող հույս ունենալ, որ ամսի 30-ից հետո իր երեխան ողջ առողջ հետ է գալու»,- ասում են զինծառայողների հարազատները։